Նիկոլ Փաշինյանի հանցակիցը ձեռքերը հանեց գրպանից

Ավելի քան տասնօրյա նազուտուզից հետո ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրի թիվ մեկ տուրիստը հերթական անգամ ցույց տվեց իր ապազգային դեմքը, հաստատեց այն կասկածները, որ նա մեր հակառակորդների շահերի սպասարկուն է եւ նրա բոլոր քայլերը Հայաստան պետության եւ մեր պետականության դեմ է: Այսպիսով՝ Արմեն Սարգսյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը ներկայացնել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու դրա սահմանադրականության հարցը:

Ըստ իշխանության եւ նրանց սպասարկու իրավաբանների` Գասպարյանն այլեւս ազատված է աշխատանքից: Սակայն պրոֆեսիոնալ սահմանադրագետները վստահեցնում են, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու հնարավորություն Սահմանադրությունը չի տալիս եւ նա նշանակվում է հինգ տարի ժամկետով եւ որ Փաշինյանի միջամտությունը սահմանադրական կարգի տապալման փորձ է:
Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմությունը որոշեց շրջափակել Ազգային ժողովը՝ որպես հակազգային ու հակապետական կառույց, ու թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, շարունակեն իրենց գործունեությունը։ Հաշված րոպեների ընթացքում ահռելի քանակությամբ ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա եւ Դեմիրճյան փողոց։ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց․ «Մեր երկրում նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ՝ հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու, դա մեր բնական իրավունքն է»։

Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց, որ պետության համար ստեղծված վտանգավոր այս վիճակը կարող էր այլ կերպ հանգուցալուծվել, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ մենք չունենք նախագահ, մենք ունենք մի հարուստ տուրիստ: «Նա 5 աստղանի դղյակում է ապրում, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք։Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրենքներով գերագույն իշխանությունն է:
Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետությանը: Իրենցից մենք միայն մեկ աշխատանք ենք պահանջում՝ հավաքվել եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Մանուկյանը։

Փաստորեն, էլիտար այս տուրիստը հայրենիքն ու դրա փրկությունը ստորադասեց հանուն սեփական պաշտոնի եւ իր դրսի տերերի շահի:
Թեեւ մեծ հաշվով նրա որոշումն անսպասելի չէր, այս մարդը երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի հետ թուլացրել է մեր պետականության հիմքերը, հանցակցել սահմանադրական կարգի տապալման այլ արարների, ինչպիսին` Սահմանադրական դատարանի իշխանափոխությունն էր: Մինչ Նիկոլ Փաշինյանը արցախյան ազատամարտի հերոսների վաստակն էր ոչնչացնում, այս մարդը պաղպաղակ էր ուտում երեխաների հետ եւ ապրում ցավին անտեղյակ, դավին անհաղորդ՝ անաչառության, արբիտրի կարգավիճակում իրեն երեւակայելով: Սակայն 44 օրյա պատերազմն ու հետպատերազմական իրավիճակը եւ, ի մասնավորի, Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը հիմնովին պատռեցին այս մարդու դիմակը, եթե մինչեւ հիմա Արմեն Սարգսյանին հաջողվում էր կույս մնալ եւ հաճույք ստանալ, ապա այս պահից կասկած չկա, որ նա Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է, նրանք միասին սպասարկում են անգլո-թուրքական շահերը: Սրանց թվում է, որ Հայաստանն էլ կարող են տանել վրացական ճանապարհով՝ դարձնելով թուրքական ազդեցության գոտի:

Անի Սահակյան

դիտվել է 2222 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am