Տավուշի առեղծվածը. ինչ նոր սպառնալիք է առաջացել

Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի առաջին տեքստում, որ հրապարակվեց, նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաև Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողության տակ:
Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլևս չկար այդ մասին որևէ տող՝ չնայած, որ այդ մասին հասցրել էր հայտարարել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւնը:

Թե ինչպես խմբագրվեց այդ տողը, մնում է անհայտ, սակայն վերջին օրերին Տավուշից լուրեր ե հասնում, որ այստեղ եւս, ինչպես Սյունիքում, սպասվում է սահմանազատում և սահմանագծում, որ Տավուշի սահմանագծի երկայքով տեւական ժամանակ է թուրք-ադրբեջանական զորք է կուտակված, իսկ մարզում հայտնվել են ռուս խաղաղապահներ:Այս մասին հայտարարեց նաեւ Հայաստանի նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում: Պարոն Բագրատյանը գրել էր.
-Հենց այս պահին ադրբեջանցի “խաղաղապահ” զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ “քաղաքավարի” ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան։
Սակայն 44 օր սուտ ու կեղծիք տարածող եւ հաղթում ենք գոռալով կապիտուլացիա ստորագրած իշխանության մարմիններն արագ անցան սիրած զբաղմունքին եւ հերքեցին տարածվող լուրերը, ընդ որում բավականին հիստերիկ տոնոլ, թե Տտավուշի մարզպետը, թե ՊՆ-ն վստահեցրեցին, որ Տավուշում նման գործընթացներ չեն սպասվում: Ցավալիորեն, մենք արդեն համոզվել ենք, որքան իշխանությունները պինդ հերքումներ են տարածքում, այնքան մեծ է տվյալ իրողության մեջ ճշմարտության փաստը:
Եւ, ահա, հերքումներից մեկ օր անց համացանցում հայտվեցին ռուս խաղաղապահների լուսանկարներ, որոնք առեւտուր են անում Իջեւանի շուկայում: Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ Տավուշ այցից հետո գրառում էր կատարել.

«Այսօր Տավուշում էինք: Եղանք մի քանի համայնքներում:
Այստեղ իրավիճակը միանշանակ չէ: Ինձ համար ակնհայտ է այն, որ տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնք, սակայն, դեռ անհասկանալի են թե´ տեղացիների համար, թե´ ընդհանրապես: Սա ինքնին մեծ խնդիր է:
Տխուրն այն է, որ բնակիչներից շատերի մոտ տարածված են ադրբեջանական և թուրքական քարոզչությանը բնորոշ թեզեր, որոնք քայքայում են մեր հանրության դիմադրողականությունը: Այդ քարոզչության գագաթնակետն է «Արցախը թուրքինն է, էս հողն էլ ադրբեջանցունն է» ոճի պարտվողական թեզը, որն ակտիվ տարածվում է հայտնի շրջանակների կողմից:
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս»:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։
Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։
Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որևէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա և ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։
Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։
Պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են իրականացնելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։
Մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է և դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։
Կարծիքներ հնչեցին, որ Տավուշի հատվածում թուրք-ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված էր ՀՀ Զինված ուժերի ԳՇ հայտարարությամբ, եթե ռազմական հեղաշրջման փորձ արվեր, միգուցե Տավուշում դավադիր պատերազմ ունենայինք, հատկապես, որ այստեղ բանակային կորպուսի հրամանատարը Յուրի Խաչատուրովի լեգենդար որդին է եւ քաղաքական իշխանությունը կփորձեին պատերազմի հնարավոր հետեւանքները կոտրել նախկինների վրա: Սրանով է թերեւս պայմանավորված ռուսական ուժի ներկայությունը Տավուշում:

Անի Սահակյան

դիտվել է 997 անգամ
Լրահոս
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am