Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը

Զինված ուժերի գլխավոր շտաբի և նրա պետի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի ու ըստ այդմ՝ վարչապետի ու կառավարության պահանջի մասին քննարկվեց, մեկնաբանվեց ամենատարբեր դիտանկյուններից։
Միաժամանակ տարբեր ուժեր փորձում են հանրային պահանջ ձևավորել՝ ԳՇ-ի ևս մեկ քայլ անելու, պայմանական, զորքերը փողոց հանելու, ընդհուպ՝ գործող կառավարության առանցքային անդամներին և անձամբ Փաշինյանին ձերբակալելու/կալանավորելու համար։
Կարծում եմ, որ Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել երկրում ստեղծված իրադրության մասին, ինչպես նաև՝ իշխանությանը, քաղաքական ուժերին, առհասարակ հանրությանը ազդանշաններ փոխանցել երկրի տարածքային ամբողջականությանը, անձեռնամխելիությանը, պետականությանը սպառնացող հրատապ վտանգների մասին։
Ենթադրելի է, որ մինչ այս պահը, զինվորական բարձրագույն հրամանատարությունը առիթներ ունեցել է նույնը՝ առավել համապարփակ զեկույցների միջոցով, փոխանցելու երկրի քաղաքական ղեկավարությանը։
Ինքս չբացառելով բանակի երկրորդ քայլի հավանականությունը՝ եթե իրադրությունը կրիտիկականի հասնի, կարծում եմ, որ խաղը քաղաքական ուժերի դաշտում է և այն պետք է պատշաճ ձևով իրացնել։
Երկրում բացառիկ իրավիճակ է ստեղծվել՝ բանակը հանդես է գալիս կայունության և հնարավորինս անցնցում փոփոխությունների գործընթացի դիրքերից, միաժամանակ ստանձնել է «արբիտրի» դեր և ստիպում է իշխանությանը դուրս գալ «բեսպրեդելշչիկի» կարգավիճակից և տեղափոխվել օրինականության դաշտում։
Մյուս կողմից, բանակը հորդորում է քաղաքական դաշտի մյուս մասնակիցներին՝ իրավիճակի արդարացի հանգուցալուծմանն ուղղված արագ լուծումներ գտնել, ինչը թույլ կտա հասնելու արմատական փոփոխությունների, իսկ երկրին՝ շարժվելու կայունացման և զարգացման ճանապարհով։
Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել՝ նվազագույնի հասցնելով արտաքին դերակատարների ազդեցությունը ներքաղաքական պրոցեսների վրա։

Տիգրան Աբրահամյանի գրառումը

դիտվել է 5987 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am