Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան
«Սերժ Սարգսյանի օրոք մեր շախմատը փայլել է ամբողջ աշխարհում։ Երեք անգամ դարձել ենք աշխարհի Օլիմպիադայի չեմպիոն, ոսկե տառեր են դրանք։ Ահռելի աշխատանք է, որ փոքր երկիրը կարողանում է աշխարհի հզորագույն երկրներին հաղթել։ Շախմատի դպրոց ունենք, որը առաջատարներից է աշխարհում։ Գիտեք, չէի ասի, որ շախմատում այս պահին խիստ խնդիրներ են առաջ եկել, բայց, անխոս, վերաբերմունքն այն չէ, ինչ-որ մենք միշտ ունեցել ենք։ Կարող եմ ասել, որ
Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին։Լևոնը մեր առաջին շախմատիստն է և վառ առաջատար է։ Արդեն որքան տարիներ ներկայացնում է մեր երկրին ամենաբարձր մակարդակներում։ Կորուստը մեծ է, բոլորս դա հասկանում ենք և շատ ենք ցավում։ Մենք փորձել ենք խոսել Լևոնի հետ և մեր ցանկությունները կիսել իր հետ։ Բայց ինքն է այդ որոշումը կայացրել»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՓՇ հրավիրած հերթական հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սմբատ Լպուտյանը։