Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից

Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ օգտվել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով անցնող միջանցքից, սա որ ավել, ոչ պակաս Ալիևն է հայտարարել...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

Այս կապակցությամբ նա Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսում կոչ է արել անդամ երկրներին՝ միանալ նախագծին: «Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին՝ օգտվել Զանգեզուրի միջանցքից», - հավելել է Ալիևը:

Հիշեցնենք, Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են՝ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ իրար կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը միասնական դիրքորոշում են ցուցաբերում տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանն էլ կարող է օգուտ ստանալ այդ գործընթացից, «եթե իրեն կարգին պահի»:

Ահա, այս համատեքստում էլ Ալիևն ընդգծել է, որ նոր տրանսպորտային միջանցքը կանցնի՝ «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով» և կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, ու փաստորեն պաշտոնապես հրավիրել է «Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին օգտվել Զանգեզուրի միջանցքից»...

Ու ամենակարևորը՝ սանձարձակ Ալիևը, ոգևորված Փաշինյանի իշխանության անողնաշարությունից նույնիսկ Հայաստանին ցույց է տալիս, թե, որ դեպքում «թույլ կտան»՝ օգտվել թուրք-ադրբեջանական «ծրագրերից», տրանսպորտային «ուղիների» հնարավորություններից... Եթե Հայաստանն իրեն «նորմալ դրսևորի», «եթե ուզում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից», ապա...

Ալիևը չի մոռանում հիշեցնել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, բայց թե ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում զինվել ու Թուրքիայի հետ զորավարժություններ անցկացնել՝ դա իհարկե, որևէ մեկը Ադրբեջանից չի պահանջում պատասխանել այդ հարցերին:

Մենք արդեն մի քանի ամիս անհանգստանում ենք, թե ինչու միջազգային հանրությունը չի պատասխանում Ադրբեջանի իշխանությունների այս զավթողական հայտարարություններին, բայց անկեղծ լինենք՝ Հայաստանն է առաջին հասցեատերն այս հայտարարությունների, պատասխանո՞ւմ է:

Եթե պատասխանում են, ապա ԱԳՆ մամլո խոսնակի, կամ լավագույն դեպքում արտգործանախարարի մակարդակով: Ալիևի հոխորտանքների այսօր պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է Ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ու փորձության ճանապարհով, լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է՝ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», - նշել է Աննա Նաղդալյանը։

Իսկ Ալիևի մնացած մեկնաբանությունները, թե՝ «նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով», սրա հետ կապված ամեն ինչ նորմա՞լ է ՀՀ ԱԳՆ-ի համար...

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», ասել է ԱԳՆ խոսնակը:

Ու վե՞րջ... Այսքա՞նը... Ո՞ւր է պաշտոնական Երևանի՝ Նիկոլ Փաշինյանի, Արա Այվազյանի ու Վաղարշակ Հարությունյանի քաղաքական գնահատականը: Որքա՞ն են դեռ Էրդողանին ու Ալիևին պատասխանելու մամլո խոսնակները: 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10512 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am