Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին

Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ռազմական ոլորտում նոր դաշնակցի հետ Ալիևի վարչակազմի համագործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, նշել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում հյուրընկալելով Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ և շեշտել, որ այդ հաղթանակը տոնել են նաև Պակիստանում։ «Մեր երկրների միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Պակիստանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, պաշտոնապես չի ճանաչել Հայաստանը ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով», - իր հերթին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, Ադրբեջանում ծանոթ են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքին, ստացել են և ցանկանում են շարունակել այդ գործընթացը։ «Այժմ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակն է», - հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Ըստ «Ազատության»՝ վերջերս Բաքվի պետական համալսարանում ադրբեջանցի ուսանողների համար բացվել է Պակիստանի պետական լեզվի՝ ուրդուի ուսուցման կենտրոն, Պակիստանում Ադրբեջանի կառավարությունը գործարկել է լրատվական կայք, մահմեդական երկու երկրները սերտորեն համագործակցում են հատկապես միջազգային կառույցներում, Իսլամաբադը պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Բաքուն ի պատասխան՝ Իսլամաբադի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։
Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։

Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

Մարդու իրավունքների ոտնահարման առումով աշխարհի վատթարագույն երկրներից համարվող Ադրբեջանը դաշնակցին, կամ ադրբեջանական մամուլի բնորոշմամբ՝ իր նոր ավագ եղբորը հավատարմությունը ցուցադրելու նպատակով անցած տարի ընդհուպ հրապարակավ դատապարտել է Հնդկաստանի կողմից Քաշմիրում մարդու իրավունքների խախտումները։

Հայաստանի թշնամի Պակիստանն, այսպիսով, շարունակում է Ադրբեջանին աջակցել ռազմական ոլորտում, նոր զորավարժություններ են պատրաստվում անցկացնել:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը, ի՞նչ վերաբերմունք ունի այս փաստի առնչությամբ...

Հիշեցնենք, որ որպես այդպիսին, դիվանագիտական հարաբերություններ բացակայում են Պակիստանի հետ։ Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ և Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս: Իսկ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Բայց դա չի խանգարում նրան, որ պակիստանյան որոշ ապրանքներ հայտնվեն հայկական շուկայում: Պարզվում է, Պակիստանից կարտոֆիլ է ներկրվում, ի՞նչ սերմ է դա, ինչպիսի՞ պայմաններում է աճել, պարզ չի...

Մամուլն արդեն անդրադարձել է, որ պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում են առաջացնում։ Թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը թշնամական է:

Կան տեղեկություններ Պակիստանից միրգ-բանջարեղեն, ոչ միայն մանդարին, այլև օրինակ՝ սխտոր և այլն, գալիս է Իրանից:

Սակայն ամեն դեպքում, ապրանքը պակիստանյան է համարվում, ինչո՞ւ պետք է Հայաստանի բնակչությունը զարկ տա Ադրբեջանի բարեկամ երկրին, որը պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել, շարունակում է նույն քաղաքականությունը, և ի դեպ, չճանաչելով Հայաստանը որպես պետություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8035 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am