Արցախը գնելու «բազարի» միջնորդն և Ադրբեջանին ակտիվ զինողը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ Բելառուսի նախկին պաշտպանության նախարարի նշանակումը որպես Ադրբեջանում Բելառուսի դեսպան կխորացնի երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը։

Բելառուսի նորանշանակ դեսպան Անդրեյ Ռավկովին Զաքիր Հասանովը հանդիպել է օրերս՝ նոր պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց։ Նախկինում որպես պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ հանդիպած Հասանովն ու Ռավկովը այս հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության խորացման հնարավորությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռավկովը Հասանովին հայտնել է, որ Բելառուսը ևս հետաքրքրված է ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնմամբ և դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Ընդգծվել է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող Անդրեյ Ռավկովը 2014-ից զբաղեցնում էր Բելառուսի պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020 թվականի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան նշանակեց երկրի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ Նույն տարվա ավարտին Ռավկովը նշանակվեց Ադրբեջանում Բելառուսի դեսպանի պաշտոնում։

Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահին Բաքվում իր հավատարմագիրը հանձնելով՝ նորանշանակ դեսպանն Ալիևին փոխանցել էր Լուկաշենկոյի ողջույնները, ապա ընդգծել, որ Բելառուսը մշտապես հետևողականորեն պաշտպանել է Ադրբեջանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Մենք մեծ խանդավառությամբ ընդունեցինք հրադադարի մասին լուրը և որ Ադրբեջանի վաղեմի տարածքները վերադարձվեցին Ադրբեջանի կազմ», - հայտարարել էր Ռավկովը։

Ալիևն, իր հերթին, կարևորել էր նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն՝ անվանելով այն հաջողված։ Ադրբեջանի նախագահը համոզմունք էր հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի այս բնագավառում հնարավորությունների հետագա զարգացմանը նույնպես։ «Եվ, իհարկե, միջազգային կազմակերպությունների շրջանակում մենք հետագայում ևս կաջակցենք միմյանց, ինչպես արել ենք նախկինում», - հավելել էր Ալիևը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ Խորհրդային Միությունից երկու երկրների անկախացումից ի վեր Բելառուսն Ադրբեջանի ռազմական մատակարարման առաջատարներից մեկն է։ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի ռազմական դաշնակիցը հանդիսացող Բելառուսը, տնտեսականից բացի նաև ամուր ռազմական կապեր ունի Ադրբեջանի հետ։

Միջազգային բաց աղբյուրների համաձայն՝ 2017-2019 թվականներին Ադրբեջանը այդ երկրից բելառուսական արտադրության 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է գնել։

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բազմիցս մեղադրել է Ադրբեջանին՝ Շուշիի և Ստեփանակերտի ուղղությամբ «Պոլոնեզ» համակարգերը կիրառելով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ։ Սեփական արտադրության «Պոլոնեզներից» բացի Բելառուսը նախորդ տասը տարում Ադրբեջանին նաև մեծ քանակությամբ T-72M1 տանկեր, «Գիացինտ-Բ», Դ-30 հաուբիցներ և Սու-25 գրոհիչներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ է վաճառել։
Նախորդ տարի Բելառուսում կայացած աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները չճանաչելու մասին բազմաթիվ արևմտյան պետություններ և միջազգային կազմակերպություններ են հայտարարել, Ալիևն առաջիններից էր, ով 26 տարի նախագահական պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոյին շնորհավորել էր «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։

44-օրյա պատերազմի ավարտից հետո շատ է խոսվում Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքով աջակցելու մասին, սակայն Հայաստանն ու Բելառուսը դաշնակից պետություններ են, ինչո՞ւ պաշտոնական Երևանն այդպես էլ պարզաբանում չի ստանում Լուկաշենկոյից, որն ինչպես պարզվեց, դեռ Սերժ Սարգսյանի օրոք «միջնորդի» դեր է ստանձնել՝ Ալիևի կողմից Ղարաբաղը գումարով ՀՀ իշխանություններից կաշառքով «գնելու» հարցում:
Լուկաշենկոն, ակնհայտ, ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, զինել է Ադրբեջանին, շարունակելու է զինել, և ով գիտե՝ էլ ինչ «ծառայություններ» է պատրաստ մատուցել ալիևյան ռեժիմին օրինակ՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Մենք գիտենք, որ Փաշինյանի իշխանությունն անգամ Հայաստանի բնական դաշնակիցների հետ նորմալ հարաբերություններ չի կարողանում հաստատել, ուր մնաց թե Ալիևի ընկերներին կարողանա կտրել Ադրբեջանից: Բայց գոնե պաշտոնական Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակից Բելառուսի ու նրա ղեկավար Լուկաշենկոյի նկատմամբ միանշանակ պետք է լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5849 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am