Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում քաղաքական պատվեր է կատարել

Հանրապետության հրապարակում Մարտի 1-ին հրավիրված հանրահավաքը բացառիկ էր որպես համազգային ողբերգության միասնական դրսևորման ձև, որը ամփոփվեց Նիկոլ Փաշինյանի՝ «կեցցեն մեր զոհերը» ծաղրի նմանվող արտահայտությամբ։

Հանրահավաքում բերման ենթարկված պետական և մասնավոր հատվածի բազամթիվ աշխատողների ներկայությունը վարչական ռեսուրսի աննախադեպ գործադրում էր։ Այդքանով հանդերձ՝ մասնակցությունն արադարացում չէ, այլ փաստի արձանագրում, որ հանրությունը չունի անգամ ինքնապաշտպանական բնազդ՝ հասկանալու համար, որ գործող վարչապետը չի կարող միտինգ անել ինքն իր դեմ։ Խոշոր հաշվով՝ հանրահավաքը գործիք է ընդդիմության և ոչ թե իշխանության համար։ Վերջապես ո՞ւմ էին ուղղված «Նիկոլ վարչապետ» վանկարկումները․ չէ՞ որ Նիկոլն արդեն երեք տարի վարչապետ է, չնայած իրեն շարունակում է պահել որպես փողոցային ամբոխավար։ Առոգանությունը, բղավոցը, օդում թափահարվող մատը, համազգային սպառնալիքը իհարկե նոր չէին և ըստ էության տրամաբանական շարունակությունն էին այն թեզի, որ կա՛մ ինքը պիտի դառնա ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։
Նորից նույն բաները՝ ամեն ինչում նախկիններեն են մեղավոր, Գլխավոր շտաբի հրամկազմը ծառայում են նախկիններին, մասնավորապես Սերժ Սարգսյանին, իսկ Օնիկ Գասպարյանի քայլը դասական դավաճանություն է, որովհետև նրան Գլխավոր շտաբի պետ է նշանակել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այնինչ Օնիկ Գասպարյանն այսօր պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ «Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Եվ սա անխուսափելի է, որովհետև այն Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ: Ուղղակի չի կարող ունենալ»,- հայտարարել է Փաշինյանը:

Փաստորեն, Նիկոլի նման վարչապետ կարող ենք ունենալ, սակայն Օնիկի պես ԳՇ պետ՝ չենք կարող ունենալ։ Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք։ Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի Գլխավոր շտաբի պետին և ողջ հրամկազմին սեփական արշինով է չափում՝ ասելով, որ նրանք Սերժ Սարգսյանի կամ մեկ այլ ուժի քաղաքական պատվերներով են առաջնորդվում։ Նիկոլ Փաշինյանը ողջ կյանքում սրա-նրա քաղաքական պատվերներն է կատարել, այդ պատճառով էլ քաղաքական և գիտակցական հասունություն չունի՝ հասկանալու համար, որ հայրենիք կորցնելը, ավելին է, քան պաշտոն կորցնելը, պետությունը շատ ավելի բարձր արժեք է, քան քաղաքական պատվերը։
«Որոշ շրջանակներ բանակի զինվորներին ներշնչել են, թե բանակին դարձնում են քավության նոխազ: Ներշնչել են, թե կառավարությունը և իշխանությունն ուզում է մեր զինվորականներին դատել, մեր զինվորականներին կալանավորել, մեր զինվորականներին դարձնել քավության նոխազ: Եվ սա արվում է, ուղիղ ասեմ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 40, 50, 100, 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են, իշխանությունն աջ ու ձախ ում բռնի, դատելու է: Նրանք սա արել են, էլի ուղիղ պիտի ասեմ, ընդամենը մի քանի մեղավորների, որոնք, ըստ ամենայնի, դեռ պիտի պարզվի, մի քանի մեղավորների բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավատացնելով, թե իրենք գիտեն՝ ովքեր են հերոսները, և գիտեն՝ ովքեր են վախկոտները:

Նման բան կարող էր հայտարարել միայն ողջ կյանքում այլոց թիկունքում թաքնված դասալիքն ու ստահակը, բայց ոչ երբեք զինվորական ուսադիրը հարգող բարձրաստիճան սպան։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ դասական դեմագոգիան կապված էր օրվա խորհրդի՝ Մարտի 1-ի հետ։ «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»,- հայտարարել է նա և հավելել, թե նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության, այսինքն՝ իր դեմ։

Ինչպես միշտ, Փաշինյանը չի նշել ոչ մի կոնկրետ փաստ, ոչ մի անուն, թե ի վերջո ինչու է շարունակվում իր բառերով «բացահայտված» գործի դատաքննությունը, որտեղ որևէ նոր հանգամանք առ այսօր չի հրապարակվել, չնայած ինքը՝ որպես Մարտի 1-ի քաղաքական կապիտալի գլխավոր շահառու, արդեն շուրջ երեք տարի իշխանության ղեկին է գտնվում։ Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի է միայն մեկ մեղավորի անուն, և այդ մեկ մեղավորը ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով նաև օրենքով՝ դատարանի որոշումով, դատապարտվել է։ Եթե Փաշինյանը այս գործի հետ կապված փաստերի է տիրապետում, պարտավոր է դրանք ներկայացնել դատարանին։ Քանի դեռ դատարանը որևէ այլ անձի մեղավոր չի ճանաչել, միակ մեղավորը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, և նրա բոլոր հայտարարությունները, թե իր համար Մարտի 1-ի գործը բացահայտված է, դեմագոգիկ սուտ ու կեղծիք են։

Փաշինյանը շարունակում է պնդել, որ եթե հանկարծ ինքը կորցնի իշխանությունը, ապա ժողովուրդը ևս կզրկվի իշխանությունից։ Այսինքն՝ նա հավասարության նշան է դնում իր և ժողովրդի միջև։ Չկա ինքը, չի լինի նաև հայ ժողովուրդը։ Փաշինյանն ասել է նաև, թե ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայն է դրան։ Թերևս հույս ունի, որ կիկին կհաղթի, բայց սա արդեն մեկնաբանության առանձին թեմա է։

Հայկ Դավթյան


Նյութն արդեն հրապարակված էր, երբ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատեց, որ իրենց պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ։
«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,- ասված է ԶՈՒ տարածած հայտարարության մեջ:

դիտվել է 4218 անգամ
Լրահոս
Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am