ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմը՝ որպես ռուսական տարածք․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը՝ որպես ռուսական տարածք։ Վաշինգտոնը կշարունակի աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում «ագրեսիայի» համար:
«Մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. Ղրիմը Ուկրաինա է։ ԱՄՆ-ը չի ճանաչում և չի ճանաչի թերակղզու, այսպես կոչված, բռնակցումը Ռուսաստանի կողմից, և մենք, Ուկրաինայի հետ միասին, աշխատելու ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ և աշխատելու ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում իր չարաշահումների և ագրեսիայի համար», - ասված է Սպիտակ տան կայքում տարածված հայտարարության մեջ: