Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կառուցվող միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի
Բաքուն սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում և ակնկալում է այն շահագործել աշնանը: Այս մասին ուրբաթ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Այդ գործընթացն արդեն ավարտվում է: Բնականաբար, այս տարի այն շահագործման կհանձնվի: Մենք ուզում ենք, որ այն աշնան սկզբին պատրաստ լինի: Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա այս տարվա աշնան սկզբին օդանավակայանն արդեն շահագործման կհանձնվի», - ասել է Ալիևը