«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը նախորդել է իշխանամերձ որոշակի շրջանակի հակառուսական հերթական հիստերիան

«Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել: Դրան արդեն արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև փորձագիտական և պաշտոնական շրջանակները՝ «վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում» ձևակերպման հանգվույն:

Փաշինյանին ռուսները փաստացի մեղադրում են սուտ խոսելու մեջ: Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, Փաշինյանը շարունակում է սխալներ գործել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հանդեպ: Դիտավորյալ թե չգիտակցելով, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է, որ այս հայտարարությանը նախորդել էր իշխանամերձ որոշ շրջանակների հակառուսական հերթական հիստերիան, որը փորձագետներից շատերը համարում են ամենևին ոչ պատահական:

Ընդ որում, դարձյալ թիրախավորվում են 102-րդ ռազմաբազան ու, որ ամենատարօրինակն է, նաև ռուս խաղաղապահները: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր խնդիր ունի, որը մինչև վերջ պետք է հասցնի: «Խոսքը հակառուսականության տարածման, ռուսական գործոնի հանդեպ ատելություն սերմանելու մասին է: Դաշնակցի հանդեպ անվստահության ու ատելության քարոզը, որը քողարկված տեսք ունի, պետք է ավարտին հասցնի: «Իսկանդերի» հետ կապված անհեթեթությունն այդ նպատակն ուներ»,-ասաց նա:

Սրան զուգահեռ նույն շրջանակները նորից սկսել են «ներքին թշնամիների» թեմայի շրջանառությունը, թե իբր Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը վտանգված է... ընդդիմադիրների կողմից: Շատերի համոզմամբ, ներկայումս իշխանություններն ու իշխանության սպասարկուները նոր թափով են վերսկսել այն ամենը, ինչն ի վերջո հանգեցրեց ձախողման բոլոր ոլորտներում, պատերազմի ու խայտառակ պարտության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 946 անգամ
Լրահոս
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am