Սասուն Միքայելյանը միայնակ է մնացել
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ- ականները երես են թեքել իշխանություններից եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ «Միքայելյանի եւ իշխանության հենարանը մնացել են Սափեյանները եւ Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: