Նիկոլ Փաշինյանը դավաճանի ու չնթռլոյի արանքում. որն է նախընտրելու

Հայրենիքի փրկության շարժման շաբաթ օրվա հանրահավաքը, իրապես, հուժկու էր, ինչպես որ խոստանում էին շարժման առաջնորդներն ու ընդդիմադիր գործիչները: Հուժկու էր այն առումով, որ թվում էր, թե շարժումը մարել է, ինչից իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնքան էին ոգեւերվել, որ հայտարարեցին, թե արտահերթ ընտրությունների չեն գնալու, չկա հանրային պահանջ: Խնդիրն այն է, որ շարժումը տեւական ժամանակ մեծ հանրահավաք չէր կազմակերպում, ընդդիմության լիդերները Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ համաձայնության չէին գալիս: Իսկ երբ հայտարարվեց արտահերթի չեղարկման մասին, ընդդիմությունը կրկին տեղափոխվեց փողոց: Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, չխանգարեցին, որ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք կայանար: Սա ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից իշխանությունների նկատմամբ դժգոհությունն աճում է, մարդիկ թոթափում են հետպատերազմական սթրեսը, շոկը:

Հանրային գիտակցության վրա թերեւս ազդեց նաեւ այն հանգամանքը, որ մոտ մեկուկես ամիս միայնակ էր մնացել Նիկոլ Փաշինյանի առջեւ, առանց ընդդիմության ու առերեսվեց իշխանության անգործությանը, կամ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանի մանիպուլացիաներին: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր պնդումները հիմարություն են, հանրահավաքներն չէին խանգարում գերիների վերադարձին, զահմանազատման գործընթացին, ադրբեջանցիների հետ առճակատելու խնդրին: Այս մարդը պարզապես ապիկար է ու ապաշնորհ եւ որեւէ բան ունակ չէ անելու բացի ՀՀ սահմանները թուրքին հանձնելուց: Աշխարհասփյուռ հայությունն էլ առերեսվեց իր ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւ ստացած նոր կարգավիճակին, այն է՝ նվաստացած, պարտված հայի կոչմանը:
Իհարկե, կուսակցություններն էլ էին լավ պատրաստվել , ուժերի ստուգարք տեղի ունեցավ, կուսակցության առաջնորդները հրապարակ մտան տարբեր մուտքերով եւ յուրայիններով՝ ցույց տալով, թե ով որքան ռեսուրս ունի: Մեր տեղեկություններով այս հարցի շուրջ հատկապես մշտական բանավեճեր են ծավալվել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ու մի քիչ էլ ՀՅԴ-ի միջեւ, ամենահամեստը թերեւս Արթուր Վանեցյանն է, նա չի թաքցնում, որ նորաստեղծ իր ուժը դեռեւս մարդկային այն չափի ռեսուրսների չի տիրապետում, որքան իր դաշնակիցները:

Հանրահավաքը ցույց տվեց, որ համախոհների առումով ՀՀԿ-ն առաջին տեղում է, երկրորդը՝ ԲՀԿ-ն է, ապա ՀՅԴ-ն եւ մյուսները: Մեր տեղեկություններով հարթակից ելույթ ունենալու հարցում եւս տարաձայնություններ են առաջացել, Գագիկ Ծառուկյանը պնդել է, որ ինքը պետք է վերջին եզրափակիչ ելույթն ունենա, համենայն դեպս այդպես էլ եղավ:

Այդուհանդերձ հանրահավաքի ժամանակ հարթակից ընչող ելույթներն ու գործողությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից, ավելին, դրանք չեն բավաարում նաեւ ՀՀ քաղաքացիներին, որոնք երեք ամսում հասկացել են, որ իշխանությունը դավաճան է, ապիկար է, որ նվազագույնը իր անհեռատես քայլերի արդյունքում ենք հայրենիք կորցրել: Ու հիմա նրանք հստակ գործողություններ են ուզում տեսնել: Իսկ այս առումով ընդդիմությունը կարելի է ասել նույն երգն է երգում՝ հանրահավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ, որոնք, ի վերջո, կպարպեն հանրային դժգոհության ալիքը: Դարձ ի շրջանս յուր պրոցեսներ են, կամ ընդդիմությունը սպառվել է, կամ էլ չգիտի՝ ինչ անել: Տպավորություն է, որ ընդդիմության հույսը ժամանակն է, օրերը կտաքանան, ավելի շատ մարդ դուրս կգա, Նիկոլ Փաշինյանն էլ կհրաժարվի, կգնա: Այն , որ բնության ինքնանորոգման ուժով դավաճան սրիկան մի օր գնալու է, դրանում ոչ մեկ թող կասկած չունենա, խնդիրն այն է, թե որքան պետք է նրան հանդուրժել այդ աթոռին եւ թույլ տալ հայրենիքը տալաշ-տալաշ հանձնել: Այնպես որ, այս հանրահավաքի միակ թարմությունը , միակ օրիգինալ դրվագը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթն էր, ով պայթեցրեց Նիկոլի թվային մանիպուլացիան տնտեսության մեջ եւ հողատուին նոր՝ չնթռլիկ տերմինով օծեց: Բառարաններում այս բառի ստուգաբանությունը չկա, այն ըստ էության տաղանդավոր տնտեսագետի բառաստեղծությա արդյունքն է, բայց այնքան տիպիկ, որ մնում է կողմնորոշվել՝ դավաճան, թե չնթռլիկ:

Անի Սահակյան

դիտվել է 1916 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am