Մուկուչյանի ջանը սաղ

Թեեւ Նիկոլ Փաշինյանն ու իրքայլականները հայտարարեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չկա եւ ըստ այդմ ընտրություններ չեն անցկացվի, սակայն ակտիվորեն լծվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներին: Ըստ մամուլի` եկող շաբաթ կավարտվեն աշխատանքները, նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, միջին հաշվարկով մինչեւ մայիս կընդունվի նախագիծը եւ Վենետիկի պահանջին համաձայն ընդունվելուց վեց ամիս հետո հնարավոր է ընտրություն իրականացնել: Դատելով փոփոխությունների բովանդակությունից, Նիկոլ Փաշինյանը շատ հանգամանալից պատրաստվում է ընտրություններին, պարզապես ցանկանում է ԸՕ-ն ձեւել իշխանության, ավելի ճիշտ Քաղաքացիական պայմանագրի վրայով, նոր գնալ ընտրությունների: Այսպիսով այն պնդումները, թե ռեյտինգային ընտրակարգը նոր ԸՕ-ով չի գործի, սին են, մտացածին: Ինչպես իմքայլական Հհամազասպ Դանիելյանը հայտարարեց, իշխանությունը չի մերժել համամասնական ընտրակարգի բաց ցուցակների տարբերակը: Սա ռեյտինգայինի քողարկված մոդելն է, մի տարբերությամբ, որ այն ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուների համար հանրապետության ողջ տարածքում է վարկանշային քվեարկություն լինելու: Այսինքն, կապ չունի ցուցակում տեղերի հաջորդականությունը, խորհրդարան կանցնեն նրանք, որոնց անվան դիմաց քաղաքացիները քվեաթերթիկում հատուկ կնշեն եւ ըստ այդմ էլ ով շատ ձայն հավաքեց, նա էլ կանցնի խորհրդարան: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որ այդքան քննադատում էին նախկիններին՝ ասելով, որ ռեյտինգային ընտրակարգը Սերժ Սարգսյանը ստեղծել է իր իշխանությունը պահելու, վերարտադրելու համար, հիմա ըստ էության գնում են նուն ճանապարհով: Այս մոդելը հնարավորություն կտա փաշինյանին վերահսկել իր օլիգարխներին, քրեական տարրերին, բոլոր-բոլորին: Քանի որ քվեարկության արդյունքում երեւալու է, ով ինչքան է աշխատել ու ինչ արդյունքներ է գրանցել: Հաջորդ կարեւոր փոփոխություններից մեկը կուսակցությունների համար անցողիկ շեմը մեկ տոկոսով իջեցնելն է, իսկ դաշինքների դեպքում բարձրացնելը: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրություններին խաղարկել մանր-մունր գրպանային կուսակցություններին, ոմանց անցկացնել խորհրդարան, դրա համար իջեցրել է անցողիկ շեմը, որ կեղծիքի դեպքում ստիպված չլինեն մեծ ռիսկերի գնալ, փոխարենը չի խրախուսում դաշինքների ձեւավորումը՝ կռահելով, որ հնարավոր է իր դեմ ընդդիմադիր մեծ բլոկ ձեւավորվի: Իսկ այդ բլոկի ամբիցիոզ ուժեր տեսնելով, որ միայնակ մասնակցության դեպքում շեմն իջել է, կգնան միայնակ, ինչու ոչ գործակցելով իշխանության հետ: Մյուս կարեւոր փոփոխությունը ըստ մամուլի այն է, որ խորհրդարանում կոալիցիա կարող են կազմել ոչ թե երեք , այլ ավել ուժեր: Նիկոլ Փաշինյանը հասկանում է,որ ինքը 50+1 չի կարողանալու ձգել եւ մանր-մունր ուժերի հետ կոալիցիայով է հնարավոր հասնել մեծամասնության: Դեռեւս չի հրապարակվել ԸՕ նախագիծը, չի բացառվում, որայլ անակնկալներ եւս լինեն: Չնայած ինչ էլ լինի, Մուկուչյանի ջանը սաղ, առանց ԸՕ-ի էլ Նիկոլն ինչքան ուզի, այնքան կխփի:

Անի Սահակյան

դիտվել է 4243 անգամ
Լրահոս
Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am