Պուտինի հետ Էրդողանի ընկերական հարաբերություններին խանդում են, բայց՝ ոչ ավելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ԱՄՆ-ին մեղադրեց քուրդ զինյալներին աջակցելու մեջ, ովքեր, ըստ Անկարայի, 13 առևանգված թուրքի են մահապատժի են ենթարկել հյուսիսային Իրաքում` հավելելով, որ ԱՄՆ-ի դատապարտման հայտարարությունը «կատակ» էր: Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները 13 թուրքի են մահապատժի են ենթարկել, այդ թվում` զինվորականների և ոստիկանների:

Վաշինգտոնը հայտարարել է, որ դատապարտում է սպանությունները, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ ՔԱԿ-ն է պատասխանատու դրանց համար: Էրդողանի խոսքով` ԱՄՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են ՔԱԿ-ին և սիրիական քրդական ուժերին:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, որպեսզի «ամենավճռական ձևով» իր արձագանքն արտահայտի քուրդ զինյալների կողմից գերեվարված 13 թուրքերի սպանության մասին հայտարարությանը, որը նախագահ Թայիփ Էրդողանը «կատակ» է անվանել:

Անկարան կիրակի օրը հայտարարեց, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ժամանակ մահապատժի են ենթարկել գերիների, այդ թվում՝ թուրք զինվորականների և ոստիկանների: ԱՄՆ-ը հայտարարել է, որ սատարում է Թուրքիային և դատապարտում է սպանությունները, եթե հաստատվի, որ պատասխանատվությունը ՔԱԿ-ն է կրում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նաև դժգոհել է «այն երկրների լռությունից, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ իրենց պայքարի մասին»:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից:

Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարևորությունը, ընդհանուր հետաքրքրությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների, ներառական կառավարման և մարդու իրավունքները հարգելու կարևորությունը: Երկու կողմերն էլ պարտավորվել են ամրապնդել համագործակցությունը և աջակցել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանը:

«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Իրաքի հյուսիսում թուրք պատանդների մահվան կապակցությամբ և հաստատել է մեր կարծիքն այն մասին, որ ՔԱԿ-ի ահաբեկիչները պատասխանատվություն են կրում»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Բլինքենը նաև աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի միջև նախնական բանակցություններին:

Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է, շեշտում է Պետդեպարտամենտը: «Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է», օրեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ռուսական C-400-ները անհամատեղելի են ՆԱՏO-ի սարքավորումների հետ։ Դրանք սպառնալիք են հանդիսանում ՆԱՏO-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների համար, և [դրանց կիրառումը] անհամատեղելի է Թուրքիայի` որպես ՆԱՏO-ի անդամի ստանձնած պարտավորությունների հետ», - հայտարարում էր ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ արձագանքելով Անկարայից վերջին օրերին հնչող հաշտեցման զգուշավոր ազդակներին։

Անցյալ շաբաթ թուրքական մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չէր բացառել, որ թուրքական բանակը կարող է հրաժարվել C-400-ները երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգում ամբողջությամբ ինտեգրելու գաղափարից։ Աքարն ակնարկել էր, որ ռուսական արտադրության հակահրթիռային համակարգերը կարող են մասնակի մարտական հերթապահություն իրականացնել, ինչը, թուրքական որոշ աղբյուրների պնդմամբ, կարող է այս հարցում Վաշինգտոնի հետ առկա տարաձայնությունների փոխզիջումային լուծման հիմք հանդիսանալ։

Նեդ Փրայսի հնչեցրած հայտարարություններից դատելով, սակայն, Բայդենի վարչակազմը այս հարցում հակված չէ հրաժարվել նախորդների որդեգրած կոշտ դիրքորոշումից։ «Ինչպես գիտեք, Ռուսաստանից սպառազինության նման նշանակալի խմբաքանակի ձեռքբերումը հանգեցրեց Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառմանը։ Դրանք նախատեսված են մեր օրենսդրությամբ, մասնավորաբար՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդման մասին» օրենքով (CAATSA): Այնպես որ, մենք այսօր էլ շարունակում ենք կոչ անել Թուրքիային հրաժարվել այդ համակարգերից», նշեց Պետդեպարտամենտի խոսնակը։

Հիշեցնենք, որ C-400 համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվեցին նախորդ տարեվերջին։ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները անհատական բնույթ էին կրում։ Դրանց թիրախում էին հայտնվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։ Դրանից մի քանի ամիս առաջ էլ Վաշինգտոնը որոշել էր Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը հեռացնել նորագույն F-35A կործանիչների թողարկման արտադրական ցիկլից։

Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, որ պաշտոնական Անկարան այդքան հեշտորեն կնահանջի ամերիկյան ճնշման առջև։ C-400-ների գործարկումից հրաժարումը կարող է լրջորեն վնասել նախևառաջ Ռուսաստանի հետ Անկարայի՝ վերջին տարիներին անշեղորեն ջերմացող հարաբերությունները։

Բացի այդ, չի կարելի շրջանցել հարցի տնտեսական կողմը։ Համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի համար լրջագույն ֆինանսական բեռ էր․ Անկարան C-400 համակարգերի համար ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող "Рособоронэкспорт" ընկերությանը 2 միլիարդ 500 միլիոն դոլար էր վճարել ։Այդ գումարի զգալի մասը Թուրքիան կարողացել էր հայթայթել Ռուսաստանից՝ արտոնյալ վարկի տեսքով։
Ուշագրավ է, որ վերջին օրերին Վաշինգտոնում նկատում են՝ ամերիկյան նոր վարչակազմը չի շտապում ուղղակի կապի մեջ մտնել Թուրքիայի իշխանությունների հետ՝ առկա տարաձայնությունները քննարկելու նպատակով։

«Ինչո՞ւ պետքարտուղար Բլինքենը մինչ օրս չի զրուցել իր թուրք պաշտոնակցի հետ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ նա նշանակվել է այդ պաշտոնում, սակայն նման հեռախոսազրույց դեռ չի կայացել։ Շատերի կարծիքով՝ դա [ամերիկյան կողմի] քամահրական վերաբերմունքի դրսևորում է», - երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակին նման հարց ուղղեց ներկա լրագրողներից մեկը։ «Ես իհարկե զերծ կմնայի նման բնութագրումից։ Նախկինում էլ ասել եմ, այժմ էլ կկրկնեմ,որ Թուրքիան մեր վաղեմի դաշնակիցն է։ Մենք մեր թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք։ Ակնկալում եմ, որ պետքարտուղարը և նրա թուրք գործընկերը առաջիկա օրերին միմյանց հետ զրուցելու, կապ հաստատելու հնարավորություն կունենան», - նշում էր Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Իրականում Բայդենի վարչակազմը հազիվ թե դաշնակից Թուրքիայի հետ խզի, կամ կոշտացնի հարաբերությունները: Մեկ պահանջ ներկայացնելով, երկուսում զիջման գնալու ամերիկյան քաղաքականությունն անփոփոխ է, եթե խոսքը գնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին, որը նույնիսկ ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, և թվում է, թե ԱՄՆ-ում խանդով են վերաբերում այդ բարեկամությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2365 անգամ
Լրահոս
Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am