Իրանում կալանավորել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ-ի քաղաքացու
Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին հայտնել է, որ Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու, որը լրտեսական գործունեություն է իրականացրել եւ տվյալներ հավաքել այլ երկրի համար: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»:
Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրնի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: