Լենա Նազարյանի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման. Հրաչ Բերբերյան
«ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման, նա մի քանի անգամ բարձրացրել է գույքահարկը: Խոսքը Լենա Նազարյանի ամուսնու մասին է»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Դիմելով էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին, խնդրեց ցույց տալ գոնե մեկ ֆերմերի, ով անձամբ անտոկոս վարկ է ստացել:
«Դա բլեֆ է»,-հավելեց փորձագետը:
Նշենք, որ Նարեկ Բաբայանը զբաղեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը: