Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են․ նախարար
Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարը պարզաբանեց, որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են:
Ինչպես նշեց նախարարը` այս հարցով ահազանգել են պաշտպանության նախարարություն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ: