Ոչ մի բանակցություն թուրքի հետ՝ առանց հայ գերիներին ազատ արձակելու

Դեռ օրեր առաջ հայտնի էր, որ այս շաբաթ Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կառուցման հարցը։

Հանդիպումը նախատեսված էր հունվարի 27-ին, և հայտնի էր, որ Ռուսաստանից հանդիպմանը մասնակցելու է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար: Այս մասին РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների երկու աղբյուր:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել բանակցությունների նման ձևաչափ հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք պետությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն:
Բաքուն, ի թիվս այլ բաների, կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, РБК-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:
Այսինքն, փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։ Փաստացի՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը մտել է քննարկման փուլ՝ առանց Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու նախապայմանի:

Սակայն այսօր տեղեկություն ստացվեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի «մոտ օրերս», ըստ ամենայնի, այդ հետաձգվում է: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Առաջիկա հանդիպման օրակարգում, ըստ նույն հաղորդագրության՝ ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։
Հիշեցնենք՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի ստեղծումը նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությամբ։ Հայկական կողմից խումբը կնախագահի Մհեր Գրիգորյանը։

Ինչպես միշտ՝ «փափուկ բարձ» դնելով հասարակության գլխի տակ՝ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կրկին փորձում է ձևացնել, թե ոչ մի կոնկրետ բան չի քննարկում Ադրբեջանի հետ: Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ են հանդիպում, եթե Բաքուն կոնկրետ հայտարարում է իր ծրագրերն ու նպատակները, կոնկրետ հանձնարարականներ տալիս իր կառավարությանը:

Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում... Մինչև Հայաստանին ու Արցախին չվերադարձվի ամենավերջին հայ գերին՝ դադարեցրեք Ադրբեջանի հետ դավաճանական բանակցությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3054 անգամ
Լրահոս
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am