«Վա, տո՜...»՝ սկանդալային մի չհերքված լուր. Վրաստանում հայկական բեռնատարների վրա կրակե՞լ են

«Ոչ ֆորմալ» մի հանդիպում՝ անհայտ արդյունքներով

Դեկտեմբերի 22-ին անսպասելիորեն վրացական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ոչ ֆորմալ» այցով Վրաստանում է գտնվում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նախ տեղեկացրեց, որ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

Վրացական կողմն անմիջապես շտապեց հաղորդել, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում. «Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»: Ժամեր անց արդեն ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»:

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ:

Շաբաթ օրն արդեն պաշտոնապես ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց Այվազյանի այցի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպման մասին։ «Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն»:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին, ըստ հաղորդագրության՝ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշել են, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Փաշինյանն ի՞նչ «քար» է ավելացրել հայ-վրացական հարաբերությունների վրա

Ի՞նչ մակարդակում էին հայ-վրացական հարաբերությունները Փաշինյանի օրոք հասցվել՝ դրա ականատեսը հայ ժողովուրդը տեսավ պատերազմի օրերին, երբ տարբեր աղբյուրներ հայտնում էին, թե վրացական կողմը փակել է օդը, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին թույլ չի տալու իր տարածքով զենք տեղափոխել, բայց, այնուամենայնիվ, Վրաստանով ադրբեջանական կողմին զենքի մատակարարման համառ տեղեկություններ շրջանառվում էին մեկընդմեջ:

Իհարկե, Թբիլիսին հիմա հավաստիացնում է, թե «չեզոքություն է պահպանել»...

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան դեկտեմբերի վերջին հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և ստեղծված իրավիճակում երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: «Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ տարածաշրջանում Վրաստանի անվտանգության և շահերի ամրապնդման տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար: Վերջին զարգացման արդյունքն այն է, որ տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է: Այսօր մեզ համար ամենահստակ և հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»:

Առհասարակ, ի՞նչ ավելացրեց հայ-վրացական հարաբերություններին Փաշինյանը, բացի մի քանի ցուցադրական այցերին, ֆոտոսեսիաներին ու սելֆիներին՝ վրաց իշխանությունների հետ:

Մենք նույնիսկ կարող ենք հարց բարձրացնել՝ հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ուներ Սերժ Սարգսյանի օրոք, պահպանվե՞լ է, թե՞ ավելի է վատացել:

Սկանդալային գործարքի մասին լուրը չհերքվեց

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս, համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե իբր Փաշինյանը վրաստանյան իր այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային սկանդալային մի գործարք է առաջարկել:

Մասնավորապես փաստաբան Տիգրան Աթանեսյանը անցյալ ամիս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Ոչ ոքու չի՞ հետաքրքրում, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ արդեն մեկ տարուց ավել: Չնայած, լուրերը այդ պատճառների մասին մամուլում շրջանառվել են, բայց ուզում եմ հիշեցնել»: Նա հիշեցրել էր անցյալ տարի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ Փաշինյանի հանդիպումը Վրաստանում, որի ընթացքում Վրաստանի վարչապետ շան ձագ էլ նվիրել Փաշինյանին: Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ հենց այդ հանդիպման ընթացքում, որը ոչ ֆորմալ բնույթ, Փաշինյանը Վրաստանի վարչապետին առաջարկում է հետևյալը: «...Ասումա, արի Վրաստանի տարածքով Ռուսաստան iQos ու ծխախոտ արտահանենք, բայց հայկական կողմում ձևակերպենք որպես товары народного потребления (դե որ հարկեր չվճարվեն ԵԱՏՄ տարածքում), դու էլ այնպես արա, որ վրացական մաքսատունը չտենալու տա, դրա դիմաց քո փայը կտանք: Էս հիմար առաջարկին Գախարիան հարցա տալի՝ թե բա Նիկոլ, դա քեզ անձամբա՞ պետք: Ազգադավը՝ թե բա հա. Գախարիան՝ չէ, չեմ կարող օգնել: Հանդիպումից հետո իր մերձավոր շրջապատում Գախարիան ասումա՝ это конченный придурок, армяне совсем с ума сошли», գրել էր Աթանեսյանը:

Հայաստանի հարևան երկրի վարչապետին արված նման առաջարկի մասին տեղեկությունները, կարծես, չհերքեցին ՀՀ իշխանությունները: Չնայած, եթե հերքեին էլ՝ ո՞վ էր հավատալու հերքման արդարացիությանը...

Այնպես որ, կարելի է պատկերացնել, թե ինչ համբավ ունի մեր երկրի վարչապետը, օրինակ, հարևան Վրաստանի իշխանական վերնախավի մոտ:

Իսկ ի՞նչ արդյունքներ է գրանցել մեր երկրի ԱԳ նախարար Այվազյանն իր «ոչ ֆորմալ» հանդիպմամբ՝ վրաց գործընկերոջ հետ: Օրինակ, հունվարի առաջին տասնօրյակում մի խիստ անհանգստացնող տեղեկություն տարածվեց այն մասին, թե Վրաստանի «Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարների վրա»։ Այս տեղեկության վրա առանձնապես, կարծես, չծանրացան, հավանաբար՝ նպատակ ունենալով տեղի ունեցածը արագ հարթել, որը խիստ բացասական բիծ է թողնում Վրաստանի վարկանիշի վրա, որը հպարտանում է ազգային փոքրամասնությունների խաղաղ ու համերաշխ ապրելու իր յուրօրինակությամբ:

Առայժմ Հայաստանի ու Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է, բայց գարնանը կամ ամռանը, եթե սահմանը բացվեց, այսպե՞ս են դիմավորելու հայերին Վրաստանի տարածքում: Հայաստանի իշխանությունները Վրաստանի իշխանությունների հետ ունա՞կ են բանակցել, երաշխիքներ պահանջել, և որ ավելի կարևոր է՝ կատարված միջադեպի հետքերով համապատասխան քայլեր՝ իրավական մակարդակում խնդրի լուծում, որպեսզի նման «միջադեպեր» այլևս չկրկնվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 22407 անգամ
Լրահոս
Նիկոլն հակացուցված է բանակին․ նա պետք է գնա, որովհետև բանակը մնալու է, իսկ Արայիկը դեռ կհիշի Օնիկի ապտակը Ուշադրություն. Իմ քայլի, ՔՊ-ի մի խումբ առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել Նիկոլի կողքին. Գեղամ Նազարյան Վազգեն Մանուկյանի կոչը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին. «Փաստինֆո» Կրեմլն ասում է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ իշխանության է արժանի Բանակը ժողովուրդ է, իսկ ժողովուրդը՝ իշխանություն. Բեկումնային օր հայ ժողովրդի համար ՀՐԱՏԱՊ. Արմեն Աբազյանն ու Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. Mediaport ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից «Դավաճանը պետք է հեռանա». Սյունիքի սահմանները պահող աշխարհազորայինները միացել են բանակի պահանջին. video Փաշինյանին իշխանության են բերել մեր աշխարհաքաղաքայան թշնամիները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու թուրքական հատուկ ծառայությունները. Բաղդասարով. video Բաղրամյան պողոտա. լուսանկարներ Փաշինյանն այս պահին կառավարությունում փակ խորհրդակցություն է անում. Mediaport Ամենադաժան երազում անգամ չէի պատկերացնի, որ Թուրքիան, ի աջակցություն մեր իշխանությանը, կդատապարտի մեր բանակին Ովքե՛ր են Հայաստանում հարցեր լուծում Կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին. Քաջարանի համայնքապետ Որեւէ հեղաշրջում չկա, որովհետեւ ողջ ժողովրդի կամքն է, որ իշխանությունները փոխվեն. Սեյրան Օհանյան ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել. video Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կեղծիքը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը: Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները: Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Թեմա՝ Սումգայիթ-33 Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub