Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է. «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր (video)
Մանդատը վերցնելու, բայց խմբակցությունից դուրս գալու իմ որոշում կայացնելուց առաջ ես քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ և կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և որոշման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու, սակայն մանդատը վերցնելու մասին: