Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ուշադրության գրեթե չարժանացած այցը

Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաեւ Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագույն խաղաքարտ ստացավ առնվազն Ղազախստանին եւ Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հավասար լինել Մոսկվայի հետ դաշինքին եւ ապահովել «հաջողության պատմություն» նույնիսկ ռազմական բախման դեպքում։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրության գրեթե չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետություններ եւ ռազմական համագործակցությանը միտված պայմանագրերի կնքումը, որոնք, եթե իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։

Հայաստանում իրեն իշխանություն համարող ապազգային, ապաշնորհ եւ դավաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցավալի պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը եւ հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից»:

դիտվել է 685 անգամ
Լրահոս
16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am