Բալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհով

Այն, որ Արցախի ներկայիս ներքին կարգավիճակի անորոշությունները պետք է խնդիրներ առաջ բերեին սպասելի էր: Եվ ահա, կարծես թե այդ խնդիրները սկսեցին ողջ «փայլով» իրենց զգացնել տալ:

Նախ հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո շրջանառության մեջ մտավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի եւ ԱՀ ԱԺ-ի լուծարման պահանջ: Մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի հասցեին հնչում էին մեղադրանքներ, որ Նիկոլի օրինակով, նա էլ է դավաճան եւ իրավիճակից միակ ելքը նրա հրաժարականն է:

Բայց ահա նախօրեին՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան, ում նույն Արայիկը եւ Նիկոլը պատերազմի ընթացքում այդպես էլ հնարավորություն չտվեցին ունեցած պոտենցիալը ներդնել, հանդես եկավ գրառմամբ, որը, այսպես ասենք, ոչ միանշանակ ընդունվեց: Այդ գրառտմամբ Բալասանյանը միանգամայն ընդունելի ձեւով շարադրելով այն իրավիճակը, որն այս պահին ունենք, այնուամենայնիվ, նման առաջարկ է անում.

«- ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,

- ԱՀ նախագահից՝ ձեւավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական եւ բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից եւ Սփյուռքից:

Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները եւ համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին»:

Այսինքն՝ Արայիկի նկատմամբ դավաճանության մեղադրանքի եւ պաշտոնանկության պահանջի ֆոնին Բալասանյանն առաջարկում է համատեղ աշխատանք, իհարկե, որոշակի պայմաններով: Հենց այդ առաջարկն է, որ որոշ տարակուսանքների տեղիք տվեց: Անգամ Հայաստանից հնչեցին կարծիքներ, թե տեսնես այդ ի՞նչ է պատահել Բալասանյանին, որ ձեռք է մեկնում դավաճաններին: Եվ իրոք, Բալասանյանի նման քայլը պետք է հասկանալ: Մի կողմից, վաստակաշատ գեներալին ծախվելու, դավաճանելու մեջ մեղադրել հազիվ թե որւեւէ մեկը համարձակվի, բացի, իհարկե, նիկոլական խունտայից, որը կարող է ամեն մեկի հասցեին ցանկացած մեղադրանք էլ հնչեցնել: Բայց մյուս կողմից Ա. Հարությունյանի պատերազմական մեղքերը, իհարկե, բացահայտ են, եւ ինչո՞ւ պետք է Բալասանյանը նրան ձեռք մեկներ:

Այդ հակասությունից գլուխ հանելու համար, թերեւս, պետք է հիշել նաեւ հետեւյալը: Եռակողմ հանաձայնագրի կնքումից անմիջապես հետո Սամվել Բաբայանը հրաժարական տվեց ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, հայտարարեց Ա. Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի հետ համագործակցության դադարեցման մասին: Մի պահ այն տպավորությունը կար, որ նա անցնելու է Ա. Հարությունյանի հրաժարականը պահանջողների շարքերը: Բայց, չնայած այդ նախնական կտրուկ քայլերին, Բաբայանն առաջ չգնաց: Թե ինչու, թերեւս, բացատրում են այն խոսակցություններ, որ Բաբայանը, հրաժարվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից, նպատակ է հետապնդում Նիկոլի կնոջ՝ Աննայի (որի մշտական ուղեկիցն էր դարձել պատերազմի օրերին) աջակցությամբ ձեռքը վերցնել Արցախի փաստացի կառավարումը: Բայց ահա, դրան էլ հաջորդեցին խոսակցությունները, որ այդ դերին հավակնում է նաեւ Բալասանյանը եւ Արցախի ազգային ուժերը, բայց Աննայի փոխարեն ունենալով ռուսների աջակցությունը:

Եվ ահա, Բալասանյանի հիշատակված հայտարարությունից հազիվ մեկ օր անց Արայիկն ԱԽ քարտուղար նշանակելով Բալասանյանին, ըստ էության, ցույց տվեց, որ նախընտրելի է համարում առաջ տանել ոչ թե նիկոլական թեւին, այլ ազգային ուժերին, նրանց, որոնք Նիկոլի կողմից ընկալվում են որպես անձնական թշնամի: Թե ինչու, դա դեռ հասկանալ է պետք: Չնայած, հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների առկայության փաստը, Արայիկը հազիվ թե այլ տարբերակ ուներ: Ավելին, նա կարծես հրաժարվում է նաեւ Բաբայանի զինակից, սորոսականի համարում ունեցող եւ ՌԴ մուտքի իրավունքից զրկված ԱՀ ԱԳ նախարար Մաիլյանի ծառայություններից, ում այսքան ժամանակ համառորեն պահում էր: Հասկանալի է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրած ռուսները հազիվ թե հանդուրժեն նման անձի առկայությունն Արցախում:

Կարճ ասած, որ Արայիկը պետք է ընդուներ Բալասանյանի առաջարկը, կասկածների տեղիք չէր տալիս: Բայց անգամ դա չի բացատրում, թե ինչո՞ւ Բալասանյանը նրան նմանառաջարկ անել: Չնայած՝ սա երեւի ամենապարզ հարցն է: Մի պահ մտածենք՝ ի՞նչ կլինի, եթե Ա. Հարությունյանն այս պահին հրաժարական տա, ինչքան էլ, որ նրա դավաճանության մասին խոսակցությունները ծանրակշիռ լինեն: Այո, նման դեպքում պետք է նոր նախագահական ընտրություններ տեղի ունենան: Բայց պարզ հարց՝ Արցախի այս վիճակում հնարավո՞ր է ընտրություններ կազմակերպել: Առավել եւս, եթե նույն տրամաբանությամբ լուծարվի նաեւ ԱՀ ԱԺ-ն: Ցանկացած ողջամիտ մարդ կհասկանա՝ այս պահին Արցախում նոր ընտրությունները կազմակերպելը բացառվում է: Հետեւաբար, գործող նախագահի կամ ԱԺ-ի հրաժարականի դեպքում Արցախը կմնա առանց ներքին ինքնակառավարման: Ընդ որում, այդ պաշտոնյաներն ինչքան էլ, որ արտաքին աշխարհի գողմից դե յուրե ճանաչված չեն, սակայն դե ֆակտո ռուսական զորախումբը համագործակցում է նրանց հետ՝ ընկալելով որպես Արցախի իշխանություններ: Հրաժարականի եւ նոր ընտրությունենրի բացակայության դեպքում ռուսները կետք է նաեւ մտածեն՝ իսկ ո՞վ է այդ ֆունկցիան կատարելու: Եվ ոչ միայն ռուսները. վստահաբար կարելի է ասել, որ նման իրավիճակում Ալիեւը չի հապաղի՝ Արցախում նշանակել ինչ-որ կառավարիչ՝ ռուսական զորախմբից պահանջելով՝ հենց նրա հետ համագործակցել: Ու ի՞նչ հիմքով են ռուսները մերժելու, երբ, հիշեցնենք, անձամբ Վլադիմիր Պուտինը քանիցս հատուկ ընդգծեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը:

Կարճ ասած, այս իրավիճակում, քանի դեռ Արցախի ներքին կառավարման հարցում բոլորի կողմից ընդունված հստակեցումներ չունենք, ԱՀ նախագահի հարցում ունենք երկու տարբերակ՝ դավաճան համարվող Արայիկը կամ Ալիեւի նշանակած ներկայացուցիչը: Անշուշտ, հենց այս երկընտրանքի առաջ կանգնելով է, որ Բալասանյանն առաջարկեց՝ Ա. Հարությունյանը պետք է մնա, բայց ստիպված է գործել բացառապես նոր՝ ազգայնական կառավարություն կազմելով: Եվ, կրկնենք, դժվար չէ կռահել, որ ռուսները եւս, այսպես ասենք, կողմ են նման սցենարին:

Սակայն այս տրամաբանությունը գործում է միայն Արցախում: Հայաստանը նոր ընտրությունների, իշխանափոխությունների հարցում չունի նույն խնդիրը, այսինքն՝ այստեղ դավաճաններին իշխանությունից դուրս շպրտելը պետք է մնա առաջնային օրակարգում:

Ս. Աբրամյան

 iravunk.com 

դիտվել է 1631 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am