«Խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստն անտեղի չհամարեք, սա աններելի կլինի». Դավիթ Ամալյան

Երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին՝ Վարդան Ամալյանը, զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել՝ ներողություն խնդրելով զոհված տղաներից: Ամալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բաց նամակ չգիտեմ՝ ում...

Երևի թե Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ՝ արդեն տղայիս ու մնացած բոլորին: Եթե նամակս վերնագրեմ «Ներողություն», կկրկնեմ նախ՝ ինձ, հետո՝ շատ ընկերներիս, որոնք ձեզ այս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից՝ «Ներողություն»:

Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված: Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ: Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասաց․ «Երանի տղեքին, հաղթելուց գնացին ու չտեսան այն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»: Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք:

Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ` միամիտիս կարծիքով ձեր հիշատակը պահպանելու միջոց էին: Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության որոշ՝ իմ կարծիքով ապազգային մարդկանց դեմ: Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որևէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ: Այ այստեղ կլռեմ կամ արդեն հեչ էլ չեմ լռի:

Եկեք հիշենք մեծին` Նժդեհին․ «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը՝ նրա մշակույթն ու ժողովուրդը»: Այսինքն՝ դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար: Մի պետություն, որ ունեցավ, ցավոք, մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ և ազատագրված տարածքներ: Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որևէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը:

Նախ՝ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ: Փաստորեն, բանակը պետության և հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը՝ նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը: Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ նժդեհյան խոսքի, մշակույթի և մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաև ազգային կերպար, զոհը դարձաք: Այս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարևոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները: Գիտե՞ք՝ ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլևս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են: Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին այս մտքին` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում: Այն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով՝ քսանից երեսուն տոկոսը:

Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար: Ցավոք, այս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը սոցիալական խնդիրների համար որևէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ և ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար: Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ, գրական» բառապաշարից հաճախ հնչող «լափաման» բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր: Այստեղ ուզում եմ՝ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գևորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում․ «Դե լափի»:

Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչև անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետև էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին: Ցավում եմ, շատ եմ ցավում:

Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում այս ամեն ինչին, չենք ուզում սնվել այս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը, արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ: Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ այդտեղ գցել, որովհետև դուք հաղթեցիք, բայց դե, մենք ի՞նչ անենք: Ամեն դեպքում ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել այս բաց նամակս:

Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որևէ օր, որևէ կերպ կլուսավորվի: Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին:

Հայ ազգ ջան, եթե չենք ուզում՝ մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող-ջնջողները և իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, այնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է: Եվ մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստն անտեղի չհամարեք, սա աններելի կլինի:

Տղերք ջան, շնորհակալություն, ներողություն: Աստված առաջ»:

դիտվել է 389 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am