Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու պարտականությունները կատարելուց

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ երկրի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ, որի նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու օրակարգով։

Սրան հետևել է տարբեր պաշտոններում արդեն հայտնի դեմքերի նշանակումները․ սպասվում են նաև այլ կադրային փոփոխություններ։

Այս ու մնացած որևէ նշանակում, փոփոխություն լուրջ էֆեկտ չի ունենա, քանի դեռ Արցախի պետական կառավարման համակարգում վերակազմավորումներ, կառուցվածքային փոփոխություններ չեն եղել։

Դեռ չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դրանից բերող սպառնալիքների մասին։

Իհարկե, Արցախում կան պաշտոնյաներ, որոնք հրատապ կարգով պետք է հեռացվեն այդ պաշտոններից, բայց կրկնում եմ՝ լոկ կադրային տեղաշարժերը ոչ մի լուրջ հարց չեն լուծի։

Այն համակարգը, որն եղել է մինչև պատերազմ, պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ Հասկանալով պետական ապարատում աշխատողների թվի նաև սոցիալական նշանակությունը, առաջնահերթ անհրաժեշտ եմ համարում նախարարությունների, տարբեր ծառայությունների ՝ նոր խնդիրների առաջադրումն ու նոր խնդիրների սահմանումը։

Նախարարություններից՝ անվտանգության խորհուրդ, վարչակազմերից՝ տարբեր ծառայություններ, պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեն։

Կրկնում եմ՝ խնդրի սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով այս փուլում չեմ առաջարկում պետական կառավարման համակարգում օպտիմալացում անել, սակայն առանց վերակազմավորման, վերակառուցման, նոր խնդիրների սահմանման, որևէ կադրային փոփոխություն ոչ մի էական հարց չի լուծի։

Մեկ օրինակ՝ Արցախում, եթե չեմ սխալվում, 12 նախարարություն կա, այն նույն Արցախում, որն այս պատերազմի ժամանակ, հայտնի պատճառներով իր տարածքի 75-80 տոկոսը կորցրել է։ Պետք է կարճ ժամանակում սահմանել այս փուլի առաջնահերթությունները և ըստ դրա էլ կտրուկ փոփոխությունների գնալ։

Հակառակ դեպքում պաշտոն բաժանելով կամ տեղերը փոխելով ոչ մի խնդիր չի լուծվի։

Հ․Գ․ Չեմ անդրադառնում Արայիկ Հարությունյանի հրաժարականին զուտ այն պատճառով, որ դեռ պարզ չէ, թե արդյո՞ք նրա հրաժարականից հետո հնարավոր կլինի նոր ընտրություններ անցկացնել, արդյո՞ք մեզ թույլ կտրվի և այլն։

Մեծ թվով հարցեր կան, որոնք գոնե ինձ զերծ են պահում Հարությունյանի նկատմամբ անվստահության պայմաններում, խոսել նրա պաշտոնավարման շարունակման անթույլատրելության մասին։

Բոլոր ռիսկերը հաշվի առնելով, այս պահին դա Արցախում ապրող մարդկանց որոշելիքն է։ Ամեն դեպքում, իր վիճակը ավելի չբարդացնելու համար, Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու ֆունկցիոնալ պարտականությունները կատարելուց և իրադրությանը մոտենա զուտ Արցախի, արցախցիների շահերի տեսանկյունից»։

դիտվել է 1950 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am