Օրբանն ընդդեմ Սորոսի. ազգային զգացմունքներն ընդդեմ գլոբալիզացիայի. ո՞վ կհաղթի

Военное Обозрение հրատարակությունը հոդված է հրապարակել, որում հոդվածագիր Ալեքսանդր Խարալուժնին վերլուծել է Եվրոպական քաղաքականության մեջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կոնֆլիկտը:Գրում է tert.am-ը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Եվրամիությունը ցնցող ներքին հակասությունների մաս է կազմում միլիարդատեր Ջորջ Սորոսի (լայնորեն հայտնի է մեծ թվով ինքնիշխան պետությունների գործերին միջամտությամբ) և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բացահայտ կոնֆլիկտը: Փաստացիորեն, երկու քաղաքական գործիչների միջև (դժվար է Սորոսին այդպիսին չդիտարկել) քննարկում է ընթանում ոչ այնքան Եվրոպայի ներկայիս հստակ խնդիրների, որքան այն ուղու մասին, որը պետք է անցնի ԵՄ-ն ապագայում:

Ըստ հեղինակի՝ վեճը սկսել է Սորոսը, որը բավականին անթաքույց միջամտել է ԵՄ-ում մի կողմից Բրյուսելի, մյուս կողմից` Վարշավայի և Բուդապեշտի միջև ընթացող կոնֆլիկտին:

«Առանց այս առճակատման մանրամասների մեջ մտնելու, հարկ է նշել, որ Լեհաստանը և Հունգարիան բուռն քննադատության են ենթարկվում եվրոպական բյուրոկրատների կողմից, որի պատճառն իրենց դատական համակարգերում կատարված փոփոխություններն են: Այնուամենայնիվ, սա միայն տեսանելի պատճառն է: Փաստացիորեն, մենք խոսում ենք հակադրությունների շատ ավելի լայն շրջանակի մասին:

Ե՛վ լեհերը, և՛ հունգարացիները կտրականապես չեն ցանկանում ընթանալ «ընդհանուր եվրոպական արժեքների» մի ամբողջ շարքին հետևելու ճանապարհով, այնինչ Բրյուսելում դրանք համարվում են հիմնարար: ԵՄ միգրացիոն քաղաքականության, ԼԳԲՏ համայնքի իրավունքների և նման այլ բաների նկատմամբ Հունգարիայի և Լենստանի պես պահպանողական երկրների վերաբերմունքը (ժամանակակից Եվրոպայի չափանիշներով) բարկություն առաջացնող վիճահարույց հարցերի ամբողջական ցուցակի մի մասն է միայն: Խոշոր հաշվով, մենք խոսում ենք Հին աշխարհը գրավող գլոբալիզացիայի գործընթացներին դիմադրելու մասին:


Բրյուսելը որոշել էր կարգավորել հակամարտությունը սովորական մեթոդներով. սպառնալով այս երկու երկրները զրկել սուբսիդավորված ֆինանսավորումից: Վարշավան և Բուդապեշտը, «վախենալու» փոխարեն, նույն կերպ պատասխանեցին. նրանք արգելափակեցին ԵՄ բյուջեն հաջորդ տարվա քվեարկության ընթացքում: Փող չե՞ք տալիս, ուրեմն ոչ ոք չի ստանա: Իրավիճակն արդեն նմանվում էր փակուղու, երբ մոլորակի գլխավոր գլոբալիստներից մեկը (եթե ոչ ամենագլխավորը) Ջորջ Սորոսը, որոշեց միջամտել հակամարտությանը:

Project Syndicate կայքում նրա հրապարակած հոդվածը ոչ միայն Եվրոպային կոչ է անում «առճակատվել Հունգարիայի և Լեհաստանի հետ», այլ ուղղակիորեն նշում է, որ դա պետք է արվի հնարավորինս կոշտ: Միևնույն ժամանակ, արտահայտման առումով, «Բաց հասարակության» հիմնադիրը ամենևին էլ ամաչկոտ չէ՝ Վիկտոր Օրբանին և Յարոսլավ Կաչինսկիին ուղղակիորեն անվանում է «քաղաքական կոռումպացված պաշտոնյաներ»: Սորոսը Հունգարիայի վարչապետին անվանել է նաև «կլեպտոկրատ»՝ նրան մեղադրելով «իշխանությունը ցմահ յուրացնելու» փորձերի համար: «Եվրոպական արժեքների» նախանձախնդիրների չափանիշներով՝ մեղադրանքները շատ ծանր են:

Ի դեպ, նրանց մեջ վրդովմունք է հնչում նաև կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելու Բուդապեշտի մտադրությունների վերաբերյալ: «Գունավոր հեղափոխությունների» խամաճիկներին խաղացնողը երբեք էլ Ռուսաստանի ընկերը չի եղել, ուստի այստեղ ամեն ինչ բնական է: Սորոսն իր զայրացած ուղերձն ավարտում է Բրյուսելին ուղղված բավականին հստակ առաջարկություններով. պարզապես շրջանցել հունգարա-լեհական բյուջեի վետոն, միևնույն ժամանակ թողնելով այս երկու երկրները առանց եվրոցենտի: Թող տառապեն...

Մինչև հոգու խորքը վիրավորված Օրբանի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց: Խոչընդոտ առաջացավ միայն այն փաստից, որ Project Syndicate-ը Սորոսի հակառակորդի հոդվածը կտրականապես հրաժարվում էր հրապարակել: Այնուամենայնիվ, այն, իհարկե, հրապարակվեց: Պետք է արժանին մատուցել Օրբանին. նրա մեջ շատ ավելի քիչ թույն և մաղձ կա, և շատ ավելի խորը և հիմնավոր մտորումներ Եվրոպայի ճակատագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նա չի կարողացել դիմակայել Սորոսին «տնտեսական հանցագործ» ու «միլիոնավոր մարդկանց կյանքերը ոչնչացրած համաշխարհային սպեկուլյանտ» անվանելու հաճույքին, ինչպես նաև նկատել է, որ իրականում ինքնիշխան պետության վարչապետի համար անտեղի է բանավիճել այնպիսի կասկածելի անձնավորության հետ, ինչպիսին է «Բաց հասարակության» ղեկավարը:

Օրբանի գլխավոր հիմնավորումն այն է, որ նա ոչ թե դեմ է Եվրամիությանը, այլ դեմ է այդ վիթխարի կոռումպացված և հանցավոր «կայսրությանը», որը ստեղծել է Սորոսը՝ միայն բարեգործ ձևանալով, այնինչ նա իրականում իշխանությամբ տարված մոլագար է, որը ձգտում է ստեղծել մի տեսակ «բազմազգ և բազմամշակույթ նոր կայսրություն» ՝ իր իսկ ղեկավարությամբ: Հունգարիայի վարչապետը նախատում է Բրյուսելի քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին ՝ այս կործանարար նկրտմանը «ենթարկվելու» համար ՝ միևնույն ժամանակ բացահայտ ասելով, որ նրանցից շատերը վաղուց «գնվել են Սորոսի կողմից և աշխատավարձ են ստանում»:

Վիկտոր Օրբանը պնդում է, որ «Բաց հասարակության» և դրա սեփականատիրոջ կողմից հռչակված արժեքները ոչ մի կերպ չեն առնչվում ազատության և անկախության հետ, և միայն քողարկված ստրկություն են իրենցից ներկայացնում: Հունգարիայի վարչապետը բացահայտորեն ընդդիմանում է սորոսական ազատական ժողովրդավարությանը` ի օգուտ քրիստոնեական ժողովրդավարության, որի հիմնական արժեքը գիտակցված ընտրության ազատությունն է, և ոչ թե կույր հնազանդությունը մեծամասնության թելադրանքին:

Ի վերջո, Օրբանը խոսում է «Բրյուսելի նոր կայսրության հետ ճակատամարտի» մասին, որի հետ բախվում են «ազգային պետությունները», որոնք ցանկանում են պահպանել իրենց ինքնությունն ու ազատությունը, որի դեմ հիմնական սպառնալիքներից մեկ նա տեսնում է «Սորոսի ցանցը»: Այս հիմքի վրա կարող ենք ասել, որ Հին աշխարհում քաղաքական «փոթորիկ» է սպասվում: Ո՞վ կհաղթի, և ինչպես դա կազդի արդեն թուլացած «միավորված Եվրոպայի» վրա, դեռ դժվար է ասել: Սակայն, ձանձրալի չի լինի»,-եզրափակել է հեղինակը:

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am