«Շան լափ» են լցրել Փաշինյանի գլխին. Հանրային խորհրդի փակ նիստը լարված է անցել. Yerkir.am

Երեկ տեղի ունեցած՝ Հանրային խորհրդի փակ նիստը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, այնքան էլ հաճելի ընթացք չի ունեցել Փաշինյանի համար։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ խորհրդի անդամներից ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մեկնել էր ռազմաճակատ, բառի բուն իմաստով, «շան լափ» են լցրել Փաշինյանի գլխին։

Գագիկ Գինոսյանը Փաշինյանին «հիշեցրել» է, որ ինքը ոչ թե ժողովրդի, այլ ֆեյքերի վարչապետն է կամ հենց ինքը ֆեյք վարչապետ է։ Ավելին`, Գագիկ Գինոսյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որ մերժել է իր՝ Ազգալդյանին ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհելու խնդրանքը և հայտարարել, որ այս իշխանությունն արժանի չէ իր պիղծ և դավաճան ձեռքերով հերոսի կոչում շնորհելու մեծ հայորդուն:

Իսկ հայրենիքի դավաճանության փաստի մասին խոսելիս Փաշինյանը հիշեցրել է Սյունիքում իրարից ոչ հեռու ամփոփված երկու շիրիմների մասին, որոնցից մեկը Մխիթար Սպարապետինն է, մյուսը՝ դավաճան Մելիք Ֆրանգյուլինը, որի դավաճանությամբ ընկավ Սյունիքն ու գլխատվեց Սպարապետը: Մխիթար Սպարապետի գերեզմանին երդվում են հայրենիքին ծառայելու համար, իսկ Մելիք Ֆրանգյուլի ժառանգներին արգելված է ցանկապատել նրա շիրիմը, որպեսզի բոլորը կարողանան իրենց բնական կարիքները հոգալ դավաճանի գերեզմանին։

Շարունակելով խոսքը՝ Գագիկ Գինոսյանը Փաշինյանին առաջարկել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ փոխանակել ՀՀ կառավարության ողջ կազմը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ նշելով, որ վերջապես մեր զինվորները կազատվեն ադրբեջանական կտտանքներից, իսկ իշխանությունը, որը զրկեց մեզ հաղթանակի շքերթից, հնարավորություն կունենա մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք հաղթանակի շքերթին՝ թեկուզ ռազմագերու կարգավիճակում:

Գագիկ Գինոսյանը նաև հայտարարել է, որ հրաժարվում է Հանրային խորհրդի անդամի՝ իր լիազորություններից։

դիտվել է 4383 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am