Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ

«Anglo-Asian Mining» ընկերությունն ու Զանգելանի ոսկու հանքը

Ռուսական մամուլը շարունակում է ակտիվորեն վերլուծել Արցախում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները՝ ներկայացնելով թե ինչպիսի ոչ պրոսֆեսիոնալիզմ են ցուցաբերել ՀՀ իշխանությունները ռազմական որոշումներ կայացնելիս, գնված զինտեխնիկայի ընտրությունից մինչև դրանց կիրառումն ու ռազմաքաղաքական էլիտայի սխալ որոշումները: Ռուսական տարբեր աղբյուրներ թեժ են պահում հայկական բանակի՝ պատերազմին այդպես էլ չմասնակցելու, հայկական օդուժի չօգտագործման որոշումներին, այն համարելով հանցավոր սխալներ:

Հերթական վերլուծությունն է արել MEDIA RU յութուբյան ալիքը՝ պատերազմում հայկական կողմի պարտության վերաբերյալ, նա կանգ է առնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքի թեմային, հիշեցնելով, որ նա նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո հայտարարեց, թե տեղյակ չի եղել փաստաթղթին, առավոտյան մամուլից է իմացել, որ նման հայտարարություն է ստորագրվել:

Ապա` հիշեցնում են, որ Արմեն Սարգսյանի Բրիտանիայի հետ նրա սերտ կապերի, «Բրիթիշ փեթրոլիում»-ի հետ նրա կապերի մասին և նկատում, որ պատերազմի մեկնարկից 3 շաբաթ առաջ նա հանգիստը անցկացնում էր արտերկրում, և Լոնդոնում հանդիպել էր Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ: Իսկ հոկտեմբերի 27-ին, դեռ երբ պատերազմն էլ չէր ավարտվել, «Anglo-Asian Mining» ընկերությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց, որ շահագործելու է Զանգելանի ոսկու հանքերը:

Այնուհետև հայտնի դարձավ, որ «Anglo-Asian Mining» ընկերությունը Զանգելանի տարածաշրջանի ոսկու հանքերի շահագործման պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ (5 տարով հետախուզական, իսկ հետո 15 տարով շահագործման նպատակով): Նկատենք, որ «Anglo-Asian Mining» ընկերության ղեկավարներից մեկը Սպիտակ տան ադմինիստրացիայի նախկին տնօրեն, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն է:

Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում ներկայացնող նախկին դեսպան Արմեն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար, այս մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ:
Բազմիցս է խոսվել, որ «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն այս պատերազմում աջակցել է Ադրբեջանի կառավարությանը:

Արմեն Սարգսյանը այս տարվա փետրվարին հերքեց լուրերը, թե երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները: Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին», ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ինչու՞ չհարվածեցինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին

Արցախում պատերազմի ընթացքում բազմիցս բարձրացվեց հարցը, թե ինչու հայկական կողմը չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին:
Ընդ որում, երբ պատերազմ էր ընթանում Ադրբեջանի հետ, Արմեն Սարգսյանը 2 անգամ հայտարարեց, թե Հայաստանը չի հարվածի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որն Ադրբեջանին միլիարդավոր եկամուտներ է տալիս, որպեսզի նրանք զինվեն և կռվեն հայերի դեմ:

Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ուշագրավ տեղեկություն հայտնեց, թե ինչու «նավթամուղին չենք խփել»: «Հետո ինձ ասում են, դրա համար «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին: Եթե մենք խփում ենք նավթամուղին, այնտեղ կա մեկ նավթամուղ, երկու գազամուղ, այդ ամբողջը կանգնում է, մեր ռազմավարական գործընկերն ուրախանում է», ասաց Բագրատյանը:

Ապա` Բագրատյանը հավելել էր, թե «չար լեզուներն ասում են, որ Արմեն Սարգսյանը ծախել է Զանգելանի ոսկու հանքերը»: Նա շարունակում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը այդպես էլ փաստ չբերեց՝ ինքը Ամուլսարում փայ ունի, թե ոչ։ Մեր ունեցած տվյալներով՝ ձրի ստացել է ակցիաներ, որոնք վաճառել է մի քանի տասնյակ մլն դոլարով հայտնի հայ օլիգարխներից մեկին: Մինչև հիմա թուղթ չի ներկայացրել, թե արդյոք հանդիսանում է բրիտանական «Մի-6»-ի գործակալ, թե՞ ոչ։ Թուղթը ստորագրվեց, ինքն ասաց՝ տեղյակ չեմ եղել: Նախ սուտ է ասում, տեղյակ է եղել, ճշտել ենք վարչապետի գրասենյակից: Կամ եթե տեղյակ չես եղել, հիմա ես տեղյակ, տղա ջան, կասեցրու»,- ասաց Բագրատյանը։

ՀՀ նախկին վարչապետն այնուհետև հավելեց․ «Չար լեզուներն ասում են, որ ինքը ծախել է Զանգելանի ոսկու հանքերը, հիմա իրեն արաբական երկրներից կանչել ասում են՝ բա հիմա գրավեցին թուրքերը, ո՞նց է լինելու: Գուցե այդպես չէ, բայց, որպես կանոն, դրանք վեջում ճիշտ են դուրս գալիս»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայկական կողմը հերքեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը: Հոկտեմբերի 6-ին ուշ երեկոյան պաշտոնական Բաքուն հայտարարեց՝ հայկական կողմը հրթիռակոծել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածը, սակայն Ադրբեջանի զինված ուժերը վտանգը չեզոքացրել են։ Հայկական կողմը պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»: Իսկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր․ «Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը, նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները»։

Արմեն Սարգսյանը 2 անգամ պատերազմի ժամանակ ասել է՝ «հանգիստ եղեք, չենք հարվածի նավթամուղին»

Նոյեմբերի 9-ին, երբ դեռ եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին տեղեկություն չկար, հրապարակվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին և դրա շրջանակում նավթամուղին հարվածելու՝ հայկական կողմի մտադրությունների թեմայով հարցին:

Kathimerini-ի լրագրողը հարցնում է՝ Անկարան և Բաքուն իրենց ներկայացնում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել նավթատար և գազատար խողովակները, որոնք անցնում են տարածաշրջանով: Դա իրակա՞ն սպառնալիք է, թե՞ պարզապես խուճապի համար է...

Արմեն Սարգսյանը պատասխանում է. «Դա անհիմն մեղադրանքների և համապատասխան քարոզչության մասին է, որը Ադրբեջանի կառավարությունն ու իր ազգային շահերի վճարովի քարոզիչներն Արևմուտքում և այլուր ձգտում են տարածել տասնամյակներ շարունակ: Հայաստանը որպես տարածաշրջանի ապակառուցողական ուժ ներկայացնելու հետևողական փորձերը, որն իբր թե «սպառնալիք է» էներգետիկ ենթակառուցվածքների համար, եղել և շարունակում է մնալ հակահայկական հորինվածքների հիմքում, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է արտաքին լսարանին: Սրա նպատակն է բարոյապես արդարացնել հայերի դեմ շարունակվող ագրեսիան և սանձազերծված պատերազմը: Չնայած այս հարցում Ադրբեջանի կողմից ջանասիրաբար առաջ քաշած բազմաթիվ հերյուրանքներին և կանխամտածված կեղծ մեկնաբանություններին, չեմ կարող գտնել Հայաստանի գործող բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից արված հայտարարություն կամ թաքնված մտադրություն, որով կարող էին հիմնավորվել նման մեղադրանքները:

Ընդհակառակը, դեռ հուլիսին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծին՝ Տավուշ-Թովուզ հատվածում, մարտերը հասան իրենց գագաթնակետին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հստակ հայտարարությամբ, վերահաստատելով, որ Հայաստանը երբեք մտադրություն կամ ծրագիր չի ունեցել վնասել նավթի և գազի խողովակաշարերը, որոնք գտնվում են Հայաստանի սահմանի մոտ: Ավելին, հայկական կողմը շարունակում է կառուցողական լինել` կապված այն էներգետիկ ենթակառուցվածքների հետ, որոնք կարևոր են Եվրոպայի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների տնտեսությունների համար:

Ի վերջո, այս հարցի պատասխանը տրամաբանորեն պարզ է. եթե Հայաստանը երբևէ ցանկանար թիրախավորել և ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ: Բայց ինչու՞ պետք է դա անեինք»:

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, պատերազմի թեժ օրերին ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը դարձյալ անդրադառնում է հոգեհարազատ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարվածելու թեմային, դարձյալ նշելով, եթե նման ցանկություն ունենային՝ դա կանեին 20 տարի առաջ:

ՀՀ նախագահը նկատել էր. «Թուրքիան խոսում է PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է, խոսում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի իրենք այստեղ են այն պաշտպանելու համար»: Ապա հավելում է. «...Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և, այդ գումարներն օգտագործելով, գնել միլիարդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»։

Այս անհասկանալի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ պատերազմի օրերին խիստ տարօրինակ է, որովհետև Արմեն Սարգսյանը ռազմական որոշումներ կայացնող չէր, հետևաբար ինչու՞ էր այդքան համոզված, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին հայկական կողմը չի հարվածելու: Թե՞ նա երաշխավորում էր նավթամուղի գործունեությունը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 25117 անգամ
Լրահոս
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am