Վա՜յ մեզ

Երկրին պատուհասած աղետը սահուն քայլերվ մտնում է բոլորի գլուխներ ու հոգիները: Երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Հայաստանի մտավորականություն կոչված խավը: Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էին հավաքվել մի քանի տասնյակ մտավորականներ, որոնք նախապես հայտարարել էին, որ հեռու են մնալու քաղաքական հարցերից, իրենց իրենց նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց որդիները գերի են ընկել, զոհվել են, և նրանք մինչ օրս չեն ունեցել հնարավորություն ստանալու իրենց զոհված զավակների դիերը։ Շարքերում էին Էմմա Պետրոսյանը եւ Արամոն, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանն ու իր տիկինը՝ Լուիզան, եւ անգամ Նիկոլ Փաշինյանին կուռք դարձրած Միքայել Պողոսյանը:

Մինչդեռ թվում էր, թե չարաբաստիկ գիշերը, երբ հողատու դավաճանը գրչի մի հարվածով մեր հայրենիքը հանձնեց թշնամում, չպիտի լուսանար առանց իր հրաժարականի: Թվում էր թե ազգն ամբողջովին եւ նախեւառաջ մտավորականները պետք է աղաղակեին, դուրս գային փողոց՝ լսելի դարձնելով իրենց միտքը, բարձրացնելով աննախադեպ ցասում: Բայց եղավ այն, ինչ եղավ եւ կատարվածից կես ամիս անց են մարդիկ որոշել, որ չպետք է լռեն: Որ այսօր եւ հատկապես երեկ լռողները Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են: Եթե պատերազմի ժամանակ մեզ հրամցվում էր ուռա հայրենասիրական պաշտոնական լրահոս, ապա չէ՞ որ մի քանի շաբաթ է հերթով ջրի երես են հանվում բոլոր այլանդակությունները, որոնք թույլ է տվել այս թրքահաճո ընտանիքը: Երբ այր ու կին Փաշինյանները պատերազմի գրեթե բոլոր օրերին հարբել ու իրենց դավաճանական տարփանքն են պարտադրել հրամկազմին: Բացահայտվեց նաեւ, թե որքան գումար են մսխել անպիտան զենքեր գնելով, որոնք պատերազմի ժամանակ ընդհանրապես չեն կրակել: Բացահայտվեց, թե ինչպես է տիկին էռատոն մեկուսացրել Արցախն ազատագրած գրեթե բոլոր հրամանատարներին եւ ինքն է մարտի դաշտում հրահանգներ արձակել: Բացահայտվեց պատերազմական օրերի ողջ բարդակը, անկազմակերպությունը, թե ինչպես են 18-20 տարեկան երեխաներին առանց բրոնյա ժիլետի ուղարկել թշնամու մսաղացն ընդառաջ, թե ինչպես են Շուշիում մերոնք հրետանիով խփել հայ զինվորների: Բացահայտվեց բազում այլանդակություններ, որ Նիկոլ Փաշինյանին պատերազմի ընթացքում ՌԴ նախագահի միջնորդությամբ առաջարկվել է առնվազն մի քանի անգամ դադարեցնել պատերազմը, բայց նա չի արել: Իսկ հիմա պարզ է դառնում գերիների եւ անհետ կորածների հարցն անգամ չի մտահոգում այս մարդուն՝ անտարբրություն, բարձիթողի վիճակ…Ու այսքանից հետո հրադադարից 18 օր անց միայն մտավորականությունը որոշեց բողոքի ձայն բարձրացնել: Իհարկե, մեր օրերում արդեն բարդ է տալ մտավորական բառի սահմանումը, քանզի
կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում մտավորականության խավ որպես այդպիսին թերեւս չկա, կան հատուկենտ մտածող մարդիկ, որոնք, այո, արժանի են մնացել այդ կոչմանը եւ առաջնորդվել ոչ թե հայի հետին խելքով, այլ նախապես աղաղակել սպասվող վտանգի մասին, բայց այդ մարդիկ այնքան քիչ են, որ նրանց ձայնը լսելի էլ չի եղել:
Երբ երկուսուկես տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ազգը քանդում էր ներսից, սեւերի ու սպիտակների բաժանում, երբ վարկաբեկվում ու քրեական հետապնդման էին ենթարկվում Արցախն ազատագրած նախագահն ու պատերազմի հերոսները, միթե մտավորականություն կոչվող մարդիկ չէին հասկանում, թե ինչ նպատակ է թաքնված այդ ամենի տակ: Միայն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ եւ ոչ մի քստմնելի տեխնոլոգիայի առաջ եւ «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է իրենց հետ, բավական էր մերժելու այս ֆեյք իշխանությանը: Բայց երկուսուկես տարի նույն աննամայիլյանները, էմմապետրոսյանները եւ ուրիշներ լռում էին, նրանք անհաղորդ էին ազգը գահավիժման տանող իշխանության քայլերին: Իսկ ոմանք էլ մեռնում էին Նիկոլ Փաշնյանի համար: «Մի՞թե սա երազ էր, պարոն վարչապետ»,- ինչ-որ հանդիպման ժամանակ բացականչել էր Միքայել Պողոսյանը։ Այսօր այս մարդն գնացել էր մտավորականների կազմակերպած հանրահավաքին եւ ասում է լրագրողներին. ես հիասթափված եմ. ես իմ տեղը չեմ գտնում. այսպիսի սխալ ու դավաճանություն չէր կարելի անել, Նիկոլը հոգեվարքի մեջ է։ Իսկ երբ հիշեցրեցին, թե դու ողջունել ես հեղափոխությունը. «Այո, ողջունել ենք, և շատերս ենք ողջունել, բայց դա չի նշանակում, որ մենք ստորագրել ենք նրանց անսխալ աշխատանքի համար»։ Զարմանալի, նույնիսկ ապշելու է՝ ինչպես կարող էր մտածող մարդը չհասկանալ այն ամենը, ինչ կատարվում էր իր շուրջը, վայ մեզ, որ այսպիսին է մեր մտավորականությունը, վայ մեզ, որ զրկել են անգամ մտավորականություն ունենալուց. բայց ունենք այն, ինչ ունենք ու մեզ մնում է ասել՝ լավ է ուշ, քան երբեք:

Անի Սահակյան

դիտվել է 3742 անգամ
Լրահոս
Ովքե՞ր են գործակալները. բացահայտում է Գառնիկ Իսագուլյանը (video) Միքայել Մինասյանը մեծ թղթապանակ ունի Նիկոլի ու Աննայի դեմ. Իսագուլյանը նոր բացահայտումներ է անում (video) Իլհամ Ալիևն օրերս ընդունել է, որ իր հայրն Արցախում հայերի դեմ իրականացնում էր էթնիկ դուրսմղման քաղաքականություն Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. Փոխարինողի անունը հայտնի է Ալիևի հետ званый ужин-ի մասնակցած իշխանության համար, պարզվում է, միակ խնդիրն ընդդիմությունն է Թուրքերը կրկին հայկական եկեղեցի են վաճառքի հանել ՃՈ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Չեք հասկանում, որ ըստ լավ ֆիլմի ժանրի` պարոն Մ.Մ.-ն պետք է որ սրանից ավելի վատ բան ունենա, կուլմինացիայի համար…»․ Մհեր Մկրտչյան Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար «Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչերին»․ Տիգրան Բալայան Անկարան և Բաքուն հարձակողական զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին. Քարտեզ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ուշադրության գրեթե չարժանացած այցը ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ.ՌՅՈՒԿԶԱԿ PARTY. Ռուբեն Մխիթարյանի կարճ տեսաֆիլմը (video) Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանը, ընթրիքի նստելով Ալիևի հետ, ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով (տեսանյութ) Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել. Նաիրա Զոհրաբյան(video) Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը Փաշինյանի օդանավը Տուլայի մոտ պտույտ է արել, մինչև Ալիևը վայրէջք կկատարեր օդանավակայանում․ մանրամասներ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ) Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետ հաց ես կիսում. Ֆարմանյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ Պատերազմը կարող էր ավելի շուտ ավարտվել, սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել /Տեսանյութ/ Ինչ կենացներ է Նիկոլ Փաշինյանն ասել Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ ճաշի ժամանակ. Տեսանյութ Կասկածներից վեր է, որ Արարատ Միրզոյանը, լինելով գործակալ, չէր կարող միայնակ հայտնվել իշխանության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը: ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub