10 նոր համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան եւ Կատարը 10 նոր համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության, միջազգային առեւտրի եւ ազատ գոտիների, ինչպես նաեւ ներդրումների վերաբերյալ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի` Թուրքիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում, հաղորդում է Hürriyet-ը:
Պայմանավորվածությունների համաձայն` Կատարի ներդրումային վարչությունը (QIA) ձեռք կբերի Ստամբուլի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 10 տոկոսը:
Կատարի եւ Թուրքիայի առեւտրի նախարարությունները պատրաստվում են նաեւ համատեղ առեւտրային հանձնաժողով ստեղծել եւ խթանել միմյանց ապրանքները երկու երկրների ազատ գոտիներում: