Ժողովուրդը մեզ չի ների. ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։
Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։