Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է. ԳՇ պետի տեղակալ
«Սոթքի ոսկու հանքը կիսով չափ մեր, կիսով չափ հակառակորդի տարածքում է: Հանքի շահագործողը հանքի սեփականատերն է լինելու», - ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
«Հակառակորդի զորքը չի մտել Սոթքի հանքի ադմինիստրատիվ կառույցներ, նմանատիպ իրավիճակ չի տիրել:իվ կառույցներ ու մեկ ժամ ժամանակ տվել աշխատակիցներին այն լքելու համար:Քարվաճառ մտնելուց հետո ադրբեջանական զորքը՝ հանդիպելով արգելափակոցների, խնդիր է բարձրացրել, որ դա իրենց տարածքն է՝ պահանջելով պահպանություն իրականացնող ուժերին դուրս գալ: Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է՝ դա ինչ պատկանելություն ունի: Ռուսական կողմին ևս ներկայացվել ենք այդ պահանջները: Ռուսական ու ադրբեջանական կողմերը երկար բանակցել են, որից հետո ինչ համաձայնություն է ձեռք բերվել և հետագայում ինչպիսի զարգացում կլինի՝ չեմ կարող ասել, պահպանության գոտուց համապատասխան անձնակամզը դուրս է եկել», - ասաց նա՝ ընդգծելով, որ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր: