Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կան զոհեր
Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկված հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են արտակարգ իրադրության ծառայությունից:
Ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհը սկսվել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին: