Փաշինյանը «դուխ» ունի՞ ԼՂՀ-ն ճանաչելու

Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը ջախջախիչ քվեարկությամբ՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրյունո Ռետայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ Ռետայոն մասնավորապես նշեց․ «Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, վերաբերում է մեզ այստեղ։ Մենք պետք է դիրքորոշվենք այստեղ ըստ մեր համոզմունքների։ Բանաձևի ընդունումը կարևոր է նաև Ֆրանսիայի համար, քանի որ Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանի պատերազմ չէ, քանի որ այն երևան է հանում Էրդողանի ազգայնական քաղաքականությունը, որը սպառնալիք է աշխարհի խաղաղության համար»։ «Այս բանաձևի ընդունումը քաղաքական ուժեղ քայլ է, որը ցույց կտա մեր համերաշխությունը Հայաստանի հետ և կհանդիսանա լրացուցիչ միջոց խաղաղության հսկողության համար», - ասաց Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների նախագահ Քրիստիան Կամբոնը, ով նախորդ օրն ունկնդրել էր Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Հասմիկ Դոլմաջյանին և Ռահման Մուստաֆաևին։

Ավելի քան մեկ տասնյակ բանախոսների ելույթները ջերմ էին հանդեպ Արցախը և հայությունը ընդհանրապես։ Բուայեն շեշտեց, որ նույն վայրում 8 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը պաշտպանելու ժամանակ չէր կարող պատկերացնել, թե նորից էր խոսելու մի ցեղասպանության մասին, քանի որ այն, ինչ կատարվում է, ցեղասպանություն է։ «Ֆրանսիան պետք է լինի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարեց Բուայեն։
Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտելուց բացի՝ զգալի էր ցանկությունը, նաև հույսը, որ բանաձևի ընդունումը կգա փրկելու Ֆրանսիայի պատիվը, որը, ինչպես ընդգծեցին սենատորները, «ձեռք չմեկնեց մեր հայ եղբայրներին, ոչինչ չարեց Արցախի պատերազմից խուսափելու համար»։ Բանախոսները նշեցին նաև, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը սառեցրել է հակամարտությունը, բայց այն չի կարգավորվել, հաշվի չեն առնվել միջազգային կազմակերպությունները և ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը ողջունեցին բանաձևի ընդունումը: Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետևանքների վերացման համար», - ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի ԱԳՆ-ն Հատկապես կարևոր է համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել «Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը»։ «Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար», - նշված է հաղորդագրությունում։
Արցախի ԱԳՆ-ն կարևորում է Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա». «Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում»։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզմունք է հայտնել, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։
Պաշտոնական Բաքուն անմիջապես արձագանքեց բանաձևի ընդունմանը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Ըստ ամենայնի, ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», - ասված է հաղորդագրությունում:

Նշելով, որ բանաձևն իրավական ուժ չունի, Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է․ - «Բայց հաշվի առնելով այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդական մանդատ, լուրջ կասկածներ է հարուցում այս երկրի չեզոքության վերաբերյալ»:
Իսկ Ալիևն բանաձևը «թղթի կտոր» էր անվանել երեկվա բանաձևը, այսօր արդեն երկրի խորհրդարանին հանձնարարել է գործել: Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է, որ հանրապետության կառավարությունը դիմի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիային հետ կանչելու համար: Միլլի Մեջլիսը նաև կոչ է արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները նախօրեին ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել է մի փաստաթուղթ` առաջարկելով իրենց երկրի կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն: Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի: Սակայն, այնուամենայնիվ բարոյական հարթությունում սա խիստ կարևոր քայլ է:
Երեկվանից սկսած իրավիճակ է փոխվել և այս վիճակում Հայաստանը պետք է որոշի, թե որ ուղղությամբ է առաջ ընթանում: Հիմա կան միայն հարցեր՝ Հայաստանը շարունակո՞ւմ է հանդիսանալ Արցախի անվտանգության երաշխավորը: Եթե այո՝ պաշտոնական Երևանը պետք է հստակ լինի՝ շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, թե՞ ճանաչում է Արցախը:

Նկատենք, որ Ալիևն ասում է, որ պատերազմի միջոցով լուծել է Ղարաբաղի խնդիրը, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցում բանակցություններին չի մասնակցելու, հետևաբար՝ Փաշինյանն ո՞ւմ է բանակցելու և ի՞նչ հարցով, եթե ՄԽ-ի համանախագահները որոշեն, որ պետք է շարունակեն բանակցությունները:
Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ պետություն է, բայց այդ երկրի սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև ընդունեց, հետևաբար՝ ինչն է՞ խանգարում, որ Հայաստանն էլ նույն ճանապարհով շարժվի՝ ստանալով Ռուսաստանի համաձայնությունը:

Առհասարակ, Փաշինյանի իշխանությունը ունա՞կ է որոշում կայացնել Արցախի ապագայի հարցով...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2819 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am