ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:
Ինչպես նշվում է, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
Հաղորդվում է նաև,որ խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով