Արևմուտքը զիջեց Կրեմլին, հայտնվեց լուսանցքում, իսկ Հայաստանը հասել է հատակին

Միջազգային մամուլը շարունակում է լայնորեն անդրադառնալ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

ԱՄՆ-ի միջամտությունը կարևոր է

«Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարը լռեցրել է արկերի ձայներն ու իջեցրել անօդաչուներին, բայց հայերի ու ադրբեջանցիների միջև խորը արմատներ ունեցող թշնամությունը Ղարաբաղի պատկանելիության շուրջ ամենևին էլ հանգուցալուծվել», - ըստ «Ազատության»՝ գրել է «Նյու Յորք թայմսի» խմբագրականը՝ արձանագրելով․ - «Հայերի այրվող ու ծխացող տները վկայում են, որ տարաձայնությունները նորից են բռնկվելու։

«Հիմա, երբ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորվածություն է հաստատվել, ղարաբաղյան խնդրի վերջնական ու բանակցված կարգավորումը դարձել է առավել քան հրատապ, Ամերիկայի մասնակցությունը դրան՝ առավել քան կարևոր», - պնդում է «Նյու Յորք թայմսը»՝ մանրամասնելով․ - «Սա այն տարածաշրջանը չէ, որը Նահանգները կարող է թողնել Պուտինի կամ Էրդողանի խաղերին»։ Փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման մանդատը դեռ մնում է Մինսկի խմբի ձեռքում՝ հեղինակավոր պարբերականի խմբագրական խորհուրդը կոչ է անում Վաշինգտոնին առավել ակտիվ լինել և այս անգամ «գործի անցնել՝ չսպասելով մինչև բռնությունների հաջորդ փուլը սկսվի»։

Արևմուտքը պետք է հետևի խաղաղապահների տեղակայմանը

«Հարավային կովկասն Արևմուտքի աջակցության կարիքն ունի», - գրել է Եվրոպայում ամերիկյան զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը EU Observer-ում` արձանագրելով․ - «Մոսկվան այսօր փաստացի սեփական զորքն ունի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում, հիմա էլ՝ Ադրբեջանում»։ «Մենք նախաձեռնությունը զիջեցինք Կրեմլին, և այսօր հայտնվել ենք լուսանցքում, դիտորդի դերում», - փաստում է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը՝ հորդորելով Նահանգներին ու Եվրոպային ետ վերցնել առաջնորդությունը՝ ակտիվորեն ներգրավվելով Անդրկովկասի զարգացման, անվտանգության ու կայունության հարցերում։

«Ղարաբաղը, որ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, Եվրոպան և Եվրասիան կապող միակ ցամաքային միջանցք է, որը չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, և որպես այդպիսին՝ առանցքային նշանակություն ունի Սևծովյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների զարգացման տեսանկյունից։ Արևմուտքն այլևս չպետք է դանդաղկոտություն ցուցաբերի», - ընդգծում է Եվրոպայում ամերիկյան զինուժի նախկին հրամանատարը՝ հավելելով, թե Ամերիկան ու Եվրոպան այժմ պետք է ակտիվ լինեն տնտեսական, դիվանագիտական, ռազմական ու տեղեկատվական հարթակներում, ինչպես նաև ուշադրությամբ վերահսկեն ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում։

Պուտինը հասել է նպատակին

«Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, սակայն փաստ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր, որը թույլ է տալիս նրան հեգեմոն դեր ստանձնել տարածաշրջանում, մի բան, որի մասին Պուտինն ու նրա շրջապատը երազում էին քսան տարի», - Washington Post-ին ասել է նախագահ Օբամայի օրոք Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, այժմ Ստենֆորդի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մայքլ ՄըքՖաուլը։ «Ինձ ապշեցնում էր այլ բան․ Մինսկի խմբի, և առաջին հերթին ու բոլորից առավել՝ Միացյալ Նահանգների լիակատար բացակայությունը», - ասել է դիվանագետը՝ հավելելով․ - «Այո, մենք՝ ամերիկացիներս, շատ լծակներ չունենք Կենտրոնական Ասիայում, Կովկասում կամ Բելառուսում, սակայն ունեցածն էլ արդյունավետ չենք կիրառել Թրամփի վարչակազմի օրոք»։

Վաշինգտոնն ու Փարիզը չեն հրաժարվել խաղաղապահ առաքելությունը վերանայելու մտքից

Ռուսական «Կոմերսանտը», վերլուծելով Մինսկի խմբում ստեղծված իրավիճակը, փաստում է՝ եռանախագահների հարաբերություններն այնքան էլ հաշտ չեն հիմա․ Վաշինգտոնն ու Փարիզը դժգոհ են, որ Մոսկվան գործարքը կնքել է՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ինչին ի պատասխան Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը համապատասխանում է խաղաղության այն ծրագրին, որի վրա աշխատում էր միջնորդական խումբը տարիներ շարունակ։

«Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է, բացառությամբ երկու կետի․ նախ՝ Մինսկի խմբի ծրագրերում չկար Թուրքիայի ներգրավումը կարգավորման գործընթացում, մինչդեռ հիմա Անկարան իրավունք է ստանձնել հետևել հրադադարին Ադրբեջանի տարածքից։ Եվ երկրորդ, Մինսկի խմբում, խոսելով խաղաղապահների մասին, ամենայն հավանականությամբ ենթադրում էին բազմազգ առաքելության, օրինակ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Այդ գաղափարից Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հիմա էլ չեն հրաժարվել», -պնդում է ռուսական պարբերականը՝ մեջբերելով արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե «Ռուսաստանում նկատում են խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու և եռակողմ բանակցությունները սառեցնելու փորձեր»։

Ռուսաստանը չպետք է թուրքական նարդին խաղա Կովկասում

«Կարելի է միայն նախանձել այն ճարպկությանն ու արագությանը, որով Ռուսաստանը միջամտեց ղարաբաղյան խնդրին», - իր հերթին փաստում է իրանական «Ջավան» պարբերականը։ «Չմիջամտելով բուն ռազմական գործողություններին և չեզոք դիրք ստանձնելով՝ Մոսկվան, այդուամենայնիվ, հարկադրեց հակամարտող կողմերին ընդունել խաղի՝ իրեն ձեռնտու կանոնները և այդ ողջ ընթացքում կառավարեց իրադարձությունները՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ամերիկան ներքաշված է նախագահական պայքարի մեջ և արտաքին քաղաքականության համար ժամանակ չունի։

Վերլուծելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը՝ իրանական պարբերականն առանձնացնում է ռուսական դիվանագիտության մեկ այլ ուղղություն՝ մերձեցումը Անկարայի հետ․ - «Հույս ունենալով Թուրքիային ներքաշել սեփական քաղաքականության ուղեծիր և կտրել ՆԱՏՕ-ից՝ Մոսկվան վերջինիս գործունեության շատ լայն դաշտ ընձեռեց Կովկասում ու Միջին Ասիայում, ինչին էլ հենց ձգտում էր Թուրքիայի՝ նեոօսմանիզմի ու պանթյուրքիզմի գաղափարներով առաջնորդվող վարչակազմը»։

Խորհուրդ տալով Կրեմլին չվստահել Անկարային՝ իրանական պարբերականը զգուշացնում է․ - «Թուրքիայի համար հարևանների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի հետ բնականոն ու կայուն հարաբերությունները ընդամենը մանրադրամ է, որը Անկարան մշտապես առուվաճառքի առարկա է դարձնելու արևմուտքի հետ բանակցություններում»։

«Երկիրը հասել է հատակին, Հայաստանի համար սա 0 տարի է»

Համաժողովրդական շարժման էյֆորիան, որը 2018-ին տապալեց նախկին կոռումպացված ռեժիմը և Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, փոխարինվեց հուսահատության զգացումով, գրում է ֆրանսիական Le monde-ը։ «…2018թ. գարնանը այդ ժամանակ պատգամավոր և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել ամբողջ հանրապետությունով՝ տապալելու համար վարչապետ Սերժ Սարգսյանի կոռումպացված, ավտոկրատ և Կրեմլին մոտ կանգնած հետխորհրդային ռեժիմը։ Շուտով հարյուր հազարավոր մարդիկ միացան նրան։ Փողոցներում ամբոխը երգում և պարում էր։ Ոգեշնչված բնակչությունը երազում էր «նոր Հայաստանի» մասին, ինչը խոստացել էր նրանց այս խաղաղ և ուրախ հեղափոխության հերոսը։ Դրանից անմիջապես հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը վայելում էր աննախադեպ լեգիտիմություն և ժողովրդականությամբ», ըստ aravot.am-ի գրել է ֆրանսիական պարբերականը։ «… 2.5 տարի անց պատերազմը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրեց այդ հույսերը և Հայաստանը շոկային իրավիճակում հայտնվեց։ Այժմ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու բարեփոխումների հետ, և արդյոք Նիկոլ Փաշինյանը, որը ճնշել է տեղական մանր կոռուպցիան, վերջապես լուծելո՞ւ է խոշոր օլիգարխների հարցը։ Առաջնահերթությունները կոնկրետ փոխվել են։ Երկրին դեռ պետք է վերապրի ջախջախիչ պարտությունը, որի արդյունքում առնվազն զոհվեց 2300 մարդ, պետք է ընդունի 100 000 փախստականների հոսք և հաղթահարի COVID-19-ի դեպքերի պայթյունավտանգ աճը, քանի որ հիվանդանոցներում ազատ տեղ չկա և սպասվում է լուրջ տնտեսական ճգնաժամ»։ «… 2018 թվականին նրանք հույսի շող ունեին։ Դա տևեց երկու տարի։ Այսօր երկիրը հասել է հատակին։ Հայաստանի համար սա 0 տարի է»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Այժմ բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան» այն պահից, երբ նա նոյեմբերի 9-ին ստորագրեց հրադադարի համաձայնագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի հաղթանակը։ Գիշերվա կեսին նրա էջում հայտարարված լուրը զարմացրեց բոլորին, որովհետև բնակչությունը պատրաստ չէր պարտության։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3889 անգամ
Լրահոս
Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am