Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Եվրոպա
Կասպյան գազը Եվրամիություն տեղափոխելու համար կառուցված Անդրադրիատիկ գազատարը (TAP) հանձնվել է շահագործման: Այդ մասին տեղեկացնում է գազատարի պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է` գազատարի թողունակությունը տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր է:
Գազատարը Եվրոպական հարավային գազային միջանցքի մի մասն է, որը ներառում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ 2» նավթահանքը, «Հարավկովկասյան» գազատարը և Անդրանատոլիական գազատարը, որոնք անցնում են վրացական սահմանով Թուրքիայից դեպի Հունաստան. գազատարը հատում է Հունաստանի և Ալբանիայի տարածքները և հասնում Իտալիայի հարավային հատված: «Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 40 մլրդ դոլար է, երկարությունը` 3500 կմ:
Անդրադրիատիկ գազատարի բաժնետերերն են՝ բրիտանական BP (20%), ադրբեջանական SOCAR (20%), իտալական Snam (20%), բելգիական Fluxys (19%), իսպանական Enagas (16%), շվեյցարական Swis Axpo (5%): Ծրագրի արժեքը 3,9 միլիարդ դոլար է: Գազատարի երկարությունը 878 կմ է: