Պուտինը հիշել է Հայոց ցեղասպանության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նիստում ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայայի ներկայացրած առաջարկի քննարկման ժամանակ դրական է գնահատել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին սովետական և գերմանա-նացիստական կողմերի գործողությունները համեմատելն և նույնականացնելն արգելելու վերաբերյալ ներկայացված առաջարկը: Այդ մասին նշվում է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունից:
«Համաձայն եմ ձեր առաջարկների հետ, անհրաժեշտ է, իհարկե, գրագետ գործել, բայց՝ անել դա: Բայց եթե մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, մեզ հավանաբար Աստված ուղղորդեց, որպեսզի ոչ այնքան վաղ անցյալի ճշմարտությունը պաշտպանելու համար համապատասխան մեխանիզմներ ներդնենք»,- ասել է Պուտինը: