Վարդան Բադալյանի նոր լուսանկարն առաջնագծից
Երգիչ Վարդան Բադալյանն այս օրերին Արցախում է. նա ռազմաճակատ է մեկնել՝ հայրենիքը պաշտպանելու։
«Ես էլ հասա մեր Արծիվ տղերքին։ Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների սխրանքին»,- օրեր առաջ հայտնել էր երգիչը, որը նոր լուսանկարներով է կիսվել։
Ի դեպ, Վարդանի մասին գրառում է կատարել նաեւ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը։ Վերջինս աջակցում է հայերին ու այս բարդ ժամանակներում գտնվում է Երեւանում։ «Երեւանի փողոցներով քայլելիս լսում են Վարդան Բադալյանի երաժշտությունը, որն Արցախի առաջնագծում է։ Ողջունում եմ քեզ, դու իսկական հերոս ես»,- գրել է նա։