Էրդողանի կոչը. բոյկոտել ֆրանսիական ապրանքները
РИА Новости-ն հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է Թուրքիայի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ երկու երկրների միջև սրված հարաբերությունների ֆոնին:
«Ինչպես Ֆրանսիայում են կոչ անում չգնել թուրքական ապրանքներ, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում նրանց պատիվ մի ընձեռեք, ապրանքներ մի գնեք ֆրանսիական արտադրողներից», - ասել է Էրդողանը: