Եթե ռուսական կողմն այս առնչությամբ այժմ պատշաճ քայլեր չձեռնարկի, ապա ՆԱՏՕ-Ն անհապաղ Կովկասի միջոցով Ռուսաստանում իրավիճակի սասանման նոր փորձեր կձեռնարկի, politexpert.net կայքի փոխանցմամբ՝ նման կերպ է մեկնաբանել ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Շերինը՝ ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը:
Մեկնաբանելով Թուրքիայի վերջերս ցուցաբերած վարքագիծը՝ Շերինը նշել է, որ Անկարան պարզապես փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհն այժմ զբաղվում են նրան հանդարտեցնելու քաղաքականությամբ»։
«Մենք որևէ հակամարտության չմիջամտելու համար բազմաթիվ պատճառներ ենք գտնում: Մտածում ենք, թե Էրդողանը կկատաղի ու հետո կհանգստանա: Սակայն Թուրքիայի՝ առանց պատշաճ պատասխանի մնացած ցանկացած գործողություն ամրապնդում է Էրդողանի վստահությունն առ այն, որ նա ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ունի, որ իր բանակն Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները կարող է վերադարձնել: Փոքր քայլերով նա ստուգում է միջազգային հանրության արձագանքն իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերությունները ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ թուլության դրսևորում են ընկալվում: Իսկ հետո շատ ավելի վատ կլինի»,- նշել է Շերինը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը