Օսա ԱԿ֊ից հզոր տեխնիկա էլ ունենք, բայց եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս, պրոբլեմ է, դրանք դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում այդ խնդիրը կա. Արծրուն Հովհաննիսյան

Հսկայական քանակի, տարբեր ուղղություններով, տարբեր էշելոնով, տարբեր չափի ու մինչև 1000֊ի հասնող անօդաչու թռչող սարքերի խոցումը խնդիր է և ոչ միայն հայկական բանակի համար։ Այս մասին այսօր «Թիվ 5» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հաղորդավար Ագնեսա Խամոյանի հարցին, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնում էր, որ Օսա ԱԿ համալիրի ձեռքբերումն անխոցելի է դարձնում ՀՀ սահմանները, այդ դեպքում ինչպես ԱԹՍ֊ները հասան Կոտայքի մարզ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ավելի հզոր տեխնիկա էլ կա, օրինակ Ս300 ավելի հզոր է, և ՀՕՊ համակարգերից ցանկացածը միտված է անխոցելի դարձնել օդային սահմանները:

«Սակայն պարզվոմ է, որ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ֊ների դիմաց պայքարելը, մենք չորս֊ հինգ բաղադրիչի հակաօդային պաշտպանության միավոր ունենք, բայց դա խնդիր է շատ երկրների համար։ Օդային հարձակման դոկտրինաներում գրված է, որ առաջին ալիքով պետք է ՀՕՊ֊ը հանել շարքից, հիմա եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս տաբեր ուղղությամբ ու էշելոններով, դժվար է։ Ես դա եմ ասում, ԱԹՍ֊ ները դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում ունեն դրա խնդիրը»։

ՍՈՒ֊30֊ի մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց նշանակությամբ դրանք կիրառվում են, բայց չբացեց խաղաքարտերը. «Դա բարդ զինատեսակ է, և դրա յուրացման փուլ գոյություն ունի, և դա հայ մասնագետների մոտ ուսումնասիրման փուլում է, դա ահռելի մարտական պոտենցիալ ունի, բայց դրա փորձը պետք է ունենալ։ Մեր բանակում ավելի բարդ համակարգ, քան Սու֊30֊ը, այսօր չկա»:

Դիտարկմանը, թե փաստացի այս պատերազմին 80-ականների ու 60-ականների զենքերն են օգտագործվել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ ռուսական, ամերիկյան զինատեսաների մեծամասնությունը ութսունականների զինատեսակներ են, մերը` նույնպես, իդեալում պետք է ունենալ 2000֊ականների զինատեսակ, բայց նախ դա թանկ է, և երկրորդ` իմաստ չունի, Դ30֊ը կրակում է, 60֊ականների է, բայց իր խնդիրը լուծում է»։

Հարցին՝ սպասելի էր, թե ոչ այս հարձակումը, հետախուզությունն ինչպես է աշխատել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` փայլուն է աշխատել. «Բայց պետք չէ կարծել, թե սպասելի լինելը ենթադրում է հակառակորդի բոլոր քայլերն իմանալ։ Լավ պատկերացրեք. մոտ 150 000 զորախումբ է եղել բաժանված հիմնակում երեք հարվածային բռունցքի,և այս մեքենան սկսել է գործի դրվել, ու այդ մեքենան կանգնեցվել է երրորդ֊չորրորդ օրը, հետո կատարել է վերափոխումներ, մենք հանկարծակիի չենք եկել»:

Հարցին, թե կա տարբերակ ռազմական ճանապարհով պատերազմը դադարեցնելու, թե դիվանագիտական տարբերակով է կանգնեցվելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի մտքում առաջին հերթին ռազմական ճանապարհն է։

Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե «հաղթելու ենք» գրելով ինչ է պատկերացնում, ասաց, որ իր պատկերացմամբ` առաջին հերթին հակառակորդը չի հասնելու Արցախի լիարժեք գրավմանը:

Նա հավելեց, որ հաղթանակի մասին իր պատկերացումները կարող են չհամընկնել հայկական երկու պետությունների, ամբողջ հայ ժողովրդի պատկերացումների հետ, և որ նա միայն իր տեսակետը կարող է ասել։

Ճշտող հարցին՝ մասամբ կարո՞ղ է հասնել, նա պատասխանեց. «Այն ինչ-որ մենք պատկերացնում ենք, ինչ-որ տարածքներ դա կարող է լինել, բայց այդ տարածքների պահելը իր ձեռքում մինչև պատերազմի վերջին օրը որևէ կերպ իր համար հաղթանակ չի նշանակում. «Երկրորդը, առանց խաղաքարտերը բացելու ասեմ՝ ով ասա՞ց, որ մենք այլ տարածք չենք վերցնելու այդ տարծքի փոխարեն: Սա է իմ պատեկարցրած բանաձևը: Սրա մեջ կարող է տեղավորվել Արցախի՝ որպես պետական սուբյեկտ աշխարհի ճանաչումը, սրա մեջ կարող է տեղավորվել Ադրբեջանի ԶՈւ-երի պոտենցիալի ջարդելը, և բազում այլ բաղադրիչներ»:

Հովհաննիսյանը նշեց, որ հաճախ են իրենց մեղադրում, թե Թալիշը վաղուց նրանց ձեռքում է, ինչու չեն ասում:

«Հիմա ես որպես օրինակ եմ ասում, դա մի ընդունեք որպես վերջնական փաստ, եթե ես ելնեմ, ենթադրենք, ասեմ՝ ժողովուրր ջան, երեկ մեր դիվերսիոն խումբը մտել է Թալիշ ու նրանց 7 տանկ է խոցել, և իրենք վերահսկողությունը 4 ժամով կորցրել են, հետո նպատակահարմարությունից չելնելով մենք նահաջել ենք, դուրս ենք եկել, հիմա իրենք ամբողջական վերհսկողություն ունե՞ն Թալիշում, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Տեղեր կան, որ գնացել նստել ենք ու չենք աղմկում այդ մասին, որովհետև եթե ամղկեցինք, ժողովրդի ասած, իրենք թասիբից ելնելով այդ վայրի վրա սկսելու են աշխատել»:

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր կողմ ունի 2000-ական զոհ Հովհաննիսյանը նշեց. «Չէ, Պուտինի ասածն ուղիղ իմաստով պետք չէ ընդունել, մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից, բայց վերջնական թիվ մենք հիմա չենք կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ»:

դիտվել է 15310 անգամ
Լրահոս
Դավաճաններին պարգեւատրում են Վա՜յ մեզ Հրդեհ Երևանում․ տուժել է 4 հոգի, երկուսը՝ մանկահասակ երեխա Այդ դո՛ւք եք մեղավոր, այդ դո՛ւք մոգոնեցիք նիկոլին ու նիկոլականությունը՝ լռեցնելով մեր տեսակի ձայնը Նիկոլը, իր թիմակիցները և իր հետ գործ բռնողները ազգի դավաճան են Արվեստի բնագավառի ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս այլևս երբեք չխառնվել քաղաքական պրոցեսներին... Միաբանության երթ՝ Ազատության հրապարակից. մտավորականների կոչը Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան Քեֆը՝ ժանտախտի օրերին շարունակվում է Անտերության ենք մատնվա՞ծ. Զինվորների դիերը դուրս բերելիս վիրավորված հայ փոխգնդապետին ադրբեջանցին է օգնել Ավելի քան 60 ռուս բժիշկ է ժամանել Ստեփանակերտ Կորոնայով հիվանդ եմ, տունն եմ մնացել,ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ.Սամվել Ալեքսանյանը հերքում է. Mediaport Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկվել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ՆԻԿՈԼԻԶՄԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՄԵՐԺՈՂ ՍԵՐՈՒՆԴ 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Հո դու անասուն չես. Արթուր Վանեցյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքը չի ավարտվել դպրոցը. video Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել Մինասյան 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը». Aravot.am Սամվել Ալեքսանյանը բացահայտել է իր հաջողության գաղտնիքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub