Հարմար պահի Պուտինը կփակի Էրդողանի «ախորժակը»

Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձևաչափը կարելի է մի քիչ փոխել: Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է փոխել ՄԽ ձևաչափը:

«Ես ձեր հարցի պատասխանը չունեմ (արդյո՞ք անհրաժեշտ է փոխել Ղարաբաղում կարգավորման խմբի ձևաչափը), ցավոք: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, ոչ այն պատճառով, որ ուզում եմ ընդգծել Ռուսաստանի դերը, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ կողքն է, նրանք մեր հարևաններն են, մենք հատուկ հարաբերություններ ունենք այս երկրների, այս ժողովուրդների հետ: Ազդեցությունը շատ հզոր է: Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում Ղարաբաղում կարգավորման համար, բայց նա աջակցության կարիք ունի, այդ թվում` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, և ՄԽ այլ մասնակիցների կողմից, նրանք 10-12-ն են, և, ի դեպ, Թուրքիան նույնպես:

Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձևաչափը կարելի է մի քիչ փոխել: Մենք պետք է գտնենք կառուցողական, ընդունելի փոխզիջումներ երկու կողմերի համար: Կրկնում եմ՝ մենք երկար տարիներ փնտրել ենք այդ փոխզիջումները, առաջարկել ենք: Հավատացեք ինձ, շատ համառորեն, մանրամասն, կիլոմետրերով, անկեղծ ասած: Տարբեր միջանցքներ ենք այնտեղ կառուցել, տարածքներ փոխանակել, ինչ ասես մեզ չեն առաջարկել: Ցավոք, մենք չկարողացանք լուծում գտնել, և այս ամենը հանգեցրեց այսօրվա ողբերգությանը: Հուսով եմ, որ ամեն ինչ կավարտվի, այդ մարտերը: Համաձայն եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, կրակի դադարեցումն է: Մենք պայմանավորվել ենք այդ մասին Մոսկվայում: Բայց, ցավոք, իրավիճակը պահել չհաջողվեց: Հետագայում ևս դրան ենք ձգտելու»,- նշել է նա:

Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ, Պուտինը, գովաբանելով Էրդողանին, նաև ասել է, թե որոշ հարցերում տեսակետները չեն համընկնում. - «Նա չի ճանաչում Ղրիմը, Լեռնային Ղարաբաղը: Մեր կողմից պետք է աշխատենք բոլորի հետ, համբերությամբ լցվենք, ապացուցենք մեր ճշմարտությունը: Տարբեր են դիրքորոշումները Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ՝ Ռուսաստանը գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, եթե 30 տարվա բանակցությունները լուրջ հաջողություններ չեն գրանցել, դա չի նշանակում, թե պետք է սկսել կրակել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ոչ դիվանագիտական լեզվից, եթե դուրս գանք, նշանակում է՝ Մոսկվան չի բացառում Թուրքիայի՝ բանակցային գործընթացում ներգրավման հնարավորությանը, ինչի մասին արդեն այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան էլ իրավունք ունի ներգրավել կարգավորման գործընթացում:

Կարո՞ղ է ընդդիմանալ Պուտինը՝ Էրդողանի ցանկություններին կամ ախորժակը փակել՝ դա արդեն ժամանակի հարց է:

Պուտինն, իհարկե, արձանագրեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անկախ քաղաքականություն է վարում. «Գիտեմ, որ նախագահ Էրդողանն անկախ արտաքին քաղաքականություն է վարում՝ չնայած ճնշումներին: Մենք նրա հետ կարճ ժամկետում իրականացրեցինք «Թուրքական հոսք» նախագիծը, սակայն Եվրոպայի հետ մինչ այժմ չենք կարողանում, տարիներով ծամծմում ենք այդ թեման, Եվրոպան ոչ մի կերպ չի կարողանում տարրական ինքնուրույնություն և ինքնիշխանություն ցուցաբերել՝ իրագործելու իր համար շահավետ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը: Թուրքիայի հետ մենք դա արագ իրագործեցինք: Ինչ վերաբերում է Ղրիմի առնչությամբ Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին, ես դրա մասին չգիտեմ: Ինձ դա չի հետաքրքրում, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Եվ դրանում կարող եք ոչ մի վայրկյան չկասկածել»,-հավելել է Պուտինը:

Բայց ասվածից չի ենթադրում, որ Պուտինը կողմ է, որ Էրդողանն էլ ավելի ամրանա Հարավային Կովկասում, ինչի անթաքույց հավակնությունները նա ու անի ու արդեն արտահայտել է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր արդեն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց դրանք այնքան մեծ չեն, որքան` ԱՄՆ-ի հետ. «Պուտինը շատ պրագմատիկ է և հարավային, և հյուսիսային և արևելյան սահմանների, և մեր երկրի այլ սահմանների նկատմամբ մոտեցման հարցում: Այո, մենք տարաձայնությունների մի ամբողջ շարք ունենք Թուրքիայի հետ: Այն այնքան մեծ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները, սակայն տարաձայնություններ դեռ կան»:

Ըստ Պեսկովի՝ կան նաև համագործակցության կետեր. «Բայց միևնույն ժամանակ մենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորագույն ներուժ ունենք, ինչը հնարավորություն է տալիս մեղմել այդ նույն տարաձայնությունների բացասական ազդեցությունը»: Նա հավելել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում առկա առավել սուր հարցերի շուրջ:

Ի դեպ, ՆԱՏՕ-ից էլ արել են հայտարարություն, որը ևս վկայում է, որ բոլորը Թուրքիային արդեն արցախյան պատերազմի պրոցեսի մաս են համարում:

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը մեղմելու համար, այսօր Բրյուսելում`պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Այո, Թուրքիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար, բայց մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում ունեցած իր էական ազդեցությունը՝ լարվածությունը հանդարտեցնելու համար», - ասել է գլխավոր քարտուղարը։

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ Թուրքիան չի կարող կարգավորման գործընթացում ներգրավել որպես միջնորդ, որովհետև արդեն հանդես է գալիս, որպես հակամարտության կողմ: Բանակցությունները պետք է շարունակվեն այս ձևաչափով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում երեկ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը բանակցությունների ձևաչափի փոփոխություն է համարում, և հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում. «Դա շատ տարօրինակ դիրքորոշում է:

Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7508 անգամ
Լրահոս
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am