Պուտինը խոսեց, բայց չգաղտնազերծեց, թե ինչպես է գործելու. Դա նրա ոճն է

«Վալդայ» քննարկումների ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 հազարից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի:

Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այսօր կայանալիք հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:

Պուտինին ուղղված հարցում ակնարկ կար, որ Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ մղվող պայքարում, որովհետև Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն: Սակայն ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը յուրահատուկ կապեր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Նա մի քանի գործոններ է թվարկել և նշել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են:

Պուտինը նշել է, որ, իհարկե, ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև տարբերություններ, և չօգտագործելով ցեղասպանություն բառը՝ նա ասել է. - «Մենք հաստատ չենք մոռանա այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելու պատճառի մասին Ռուսաստանի նախագահն ասել է, թե այն չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է կրել: «Ցավոք, դա ևս փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել: Այս ամենը պետք է համալիր կերպով հաշվի առնենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է, չի կարող երկար շարունակվել», - նշել է Պուտինը:

Նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ՝ և կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատթարագույն տարբերակով»: «Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չկատարվեց, պետք է ձգտել հասնելու դրա իրականացմանը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բոլորը քննարկում են Պուտինի խոսքը: Այդ ելույթը միանշանակ հավասարակշռված էր ու զուսպ՝ ոչ մեկին չնեղացնելու, որևէ կողմի ժողովրդի հոգու նուրբ լարերին, այսպես ասած՝ չկպնելու այս ծանր իրավիճակում առումով:

Պետք է հստակ հասկանալ՝ Պուտինի խոսքն ուղղված էր բոլորին՝ հակամարտության մեջ ներքաշված կողմերին, շահագրգիռ պետություններին ու նրանց ղեկավարներին: Այդ խոսքը չէր կարող լինել միակողմանի, մանավանդ, որ Ռուսաստանից գրեթե արդեն 1 ամիս հայտարարում էին, որ կողմնակից են խնդրի խաղաղ կարգավորմանն ու ամեն ինչ անում են մինչ օրս, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Պուտինի խոսքը չի նշանակում, որ նա ձեռքերը ծալած նստել է ու սպասում է անկանխատեսելի իրադարձությունների: Պուտինի խոսքից՝ ավելին, ամենևին էլ չի երևում, թե կուլիսների հետևում ինչպես նա կգործի այսօր և վաղը, որովհետև նա տվել է գնահատականներ, որոնցից նաև կարող է բխել, որ թուրք-ադրբեջանական դաշինքն արդեն նրա համբերության բաժակը հատելուն է մոտեցել և նա կգործի, ու թերևս գործում է, բայց նախընտրում է դրա մասին ոչ թե խոսել, այլ գործել:

Իրավիճակը՝ նաև Ռուսաստանի համար բավական բարդ է. Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական համագործակցություն է դրված զոհասեղանին, իսկ Հայաստանի հետ զուսպ՝ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնք վերջին երկուսուկես տարիներին, մեղմ ասած, չեն փայլել, եթե չասենք՝ հետընթաց են ապրել:

Այս իրավիճակում՝ Պուտինի խոսքից ավելին, իսկապես, չէր կարելի սպասել: Հետևաբար, Պուտինը խոսեց, բայց չբացեց, թե ինչպես է գործել ու ազդելու պրոցեսների վրա: Դա բնորոշ է նրա ոճին՝ գործել, բայց ոչ հրապարակավ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8706 անգամ
Լրահոս
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում Լարսը բացվել է բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am