Հայկական կողմը դիրք է վերադարձրել
hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ-ն արևելյան հատվածում վերադարձրել է մեկ դիրք։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը նշել էր, որ հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն:
Տարհանումներ կան, ամեն ինչ արվում է, որ խաղաղ բնակչությունը չտուժի:
Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի մի շարք բնակավայրեր հրետակոծվել են, այդ մարդիկ տարհանվել են»։
Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանական կողմը սանձազերծել է պատերազմ՝ արցախաադբեջանական սահմանի երկայնքով։