ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ․ մարտերը շարունակվում են․ ԱՀ ՊՆ (տեսանյութ)
Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: