ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին. հայտարարություն

Ապրիլյան պատերազմից 4 տարի անց ՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին : Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին:

Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:

Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:

ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:

Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Էրդողանի կոչը. բոյկոտել ֆրանսիական ապրանքները Հերթական ձախողված հրադադարի մասին. ուղիղ Հերթական ձախողված հրադադարի մասին. ուղիղ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Սիրիայում լայնամասշտաբ հարձակում է սկսել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարի վրա Առայժմ որեւէ գործողություն չի սկսվել. Զառա Ամատունին՝ առաջնագծում մնացած դիակների դուրսբերման մասին Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՀՀ ՊՆ խոսնակ Եվրոպական միություն, Դուք հանցավոր եք Ձեր չեզոքությամբ.«Կույր մի եղեք». ակցիա ԵՄ գրասենյակի մոտ (video) Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունները խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե. Տոնոյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը ՍԴ որոշումը. Վարձկանների հավաքագրման, օգտագործման դեմ միջազգային կոնվենցիան համապատասխանում է Սահմանադրությանը Էժան «տրյուկ» Ալիևի՞ց, թե՞ հայ-իրանական նոր խնդիր... Սպասենք ԱՄՆ-ի ու Իսրայելի հակաքայլին Ալիեւը կրկին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Դեռ մի հարվածից ուշքի չեկած՝ հաջորդում է մեկ ուրիշը Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց ծառայությունը. Վ. Պողոսյան Թշնամին նենգ է, բայց միեւնույնն է, հաղթելու՛ ենք. Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր Ռուբեն Գեւորգյանի կոչը Աշոտ Փաշինյանի նկարը` սահմանից «Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին». Էրդողանի խոսնակ Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ. հայտարարություն Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում․ Արծրուն Հովհաննիսյան Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը գնդակոծել է խաղաղ բնակիչներին և բնակավայրերը Հերոսաբար զոհվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Բենիամին Նալբանդյանը Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը. ՊԲ
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub