«Հայաստանի զինված ուժերի՝ ԼՂ տեղափոխման կարիք չկա». ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայկական զորքերի` Լեռնային Ղարաբաղ տեղափոխման կարիք չկա, Երևանը դա չի անի: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, գրում է eadaily.com կայքը:
Նա հիշեցրել է տանկերի և ուղղաթիռների կործանումների վերաբերյալ ԼՂ ներկայացրած տվյալները և նշել, որ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ քայլերը:
«Դեռևս հստակեցվում է՝ որքանով են դրանք հզոր և որքանով են ծածկում ամբողջ շրջանագիծը: Բայց ամեն դեպքում լրացուցիչ միջոցառումների, այսինքն ՝ զորքերի տեղափոխման անհրաժեշտություն չկա»,-ասել է դեսպանը: