Ապատեղեկատվություն, խուճապ տարածելու նպատակով հնարավոր է՝ անծանոթ հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ․ հետևեք միայն պաշտոնական լրահոսին․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է՝ անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:
ԱԱԾ–ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին: