Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քննարկվող առաջնային թեմաներից մեկը, որ տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել, խորհրդարանական մեծամասնության կազմից արդեն հաստատված, ինչպես նաեւ սպասվող հրաժարականների հարցն է։

Մի կողմից՝ խոսքը մի քանի պատգամավորների՝ գործադիր տեղափոխվելու մասին է, մյուս կողմից՝ որոշ պատգամավորների «ինքնակամ» մանդատները վայր դնելու, թեպետ այս առումով դեռեւս հստակ որեւէ բան չկա: Սակայն քանի հրաժարական էլ լինի, ըստ այդմ, ինքնըստինքյան, այդ պատգամավորներին պետք է հաջորդեն նախընտրական ցուցակի հաջորդ համարները։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցել է, որ այս թեման «իմքայլականների» շրջանում բավական բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։

«Փաստ» թերթին հասած տեղեկության համաձայն, գործող պատգամավորներից շատերի դժգոհությունները կապված են նրա հետ, որ ցուցակի ներքեւի համարներում ընդգրկված կադրերն, անգամ իրենց խմբակցության չափորոշիչներով, խնդրահարույց են, եւ հերթական քննադատության առիթն են ստեղծելու։

Այս մասին օրերս պատգամավորներից մի քանիսը, ըստ մեր աղբյուրների, ակնարկել են բաց տեքստով։ Ըստ մեր զրուցակցի, երբ իմքայլական պատգամավորներից մեկը դժգոհ դեմքով հայտնել է, թե «ախր, հեչ թեմայի մեջ չեն», ղեկավարությունը միանգամից հակադարձել է, թե «ինչի, ո՞ր մեկդ էիք քաղաքական մեծ վաստակի տեր կամ ճամփա անցած քաղաքական գործիչ, որ նրանք էլ բան չգիտեն, վերջացրեք էս դատարկ խոսակցությունները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am